Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական փոփոխությունները խախտո՞ւմ են ներկա և նախկին նախագահների միջև եղած պայմանավորվածությունը «Իրատես de facto»

Նոյեմբեր 18,2014 12:09

Սահմանադրության փոփոխությունների շուրջ լարվածությունը չդադարած՝ ԱԺ-ում 2015-ի բյուջեի քննարկումներն է՛լ ավելի սրեցին իշխանության և ընդդիմության ելույթների շեշտադրումները։ Հետաքրքրական է, որ, ըստ քաղաքագետ Աշոտ Մանուչարյանի, խնդիրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմում է, քանի որ սահմանադրական փոփոխությունները խախտում են ներկա և նախկին նախագահների միջև եղած պայմանավորվածությունը՝ երկիրը տասը տարով կառավարելու առնչությամբ։ Արդյո՞ք այդպիսի պայմանավորվածություն կա, և ընդհանրապես, ինչպիսի՞ն է վերոնշյալի շուրջ ՀՅԴ-ի գնահատականը՝ զրուցեցինք ՀՅԴ խմբակցության անդամ, ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի տեղակալ ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ։

– Գուցե և ասվածի մեջ ճշմարտություն կա, սակայն եթե անգամ այդպես է, արդյո՞ք մենք պետք է հրաժարվենք սահմանադրական փոփոխություններից։ Չէ՞ որ մարդիկ անցողիկ են, իսկ համակարգը պետք է ժողովրդի, պետության համար ստեղծի զարգացման իրական հնարավորություններ։ Ի՞նչն է պատճառը, որ շատերը մերժում են սահմանադրական փոփոխությունները։ Կարծում եմ, պատճառն ընդամենը այս կամ այն անձին երկրի կառավարման ղեկին տեսնելն Է։ Եթե դա այդպես է, ապա ոչ միայն ես, այլև մեր քաղաքական ուժը մերժում է այդ մոտեցումը։ Անձով պայմանավորել երկրի զարգացումը կնշանակի անընդհատ փրկչի ինստիտուտի հետևից ընկնել։

 – Բայց չէ՞ որ Փրկիչը մեկն է։

– Փրկիչը մեկն է, որին երկու հազար տարի առաջ խաչել են։ Հիմա չի կարելի կենդանի մարդկանց մեջ Փրկիչ որոնել։ Իսկ աշխարհի քաղաքականության մեջ «փրկիչ» հասկացությունը ազգի համախմբվածությունն է, որը կբերի խնդիրների լուծման, սա է փրկությունը։ Ինձ զարմացնում է նաև մարդկանց կեցվածքը, ովքեր, իրենց շահը գերադասելով պետության շահից, փորձում են հանրությանը ներկայանալ որպես երկրի վաղվա օրով մտահոգվածներ և, դրանից ելնելով, մերժում են ցանկացած փոփոխության քննարկում։

 – Նկատի ունեք եռյակի՞ն։

– Նկատի ունեմ բոլորին, այդ թվում՝ եռյակի որոշ ուժերին, նաև եռյակին ամբողջությամբ վերցրած, ինչպես նաև արտախորհրդարանական քաղաքական ուժերին, որոնք խորհրդարանում չեն, ամեն կերպ պայքարում են խորհրդարան մտնելու համար և այդ ճանապարհին պատրաստ են ցեխ շպրտելու ամեն ինչի՝ պետության, քաղաքական ուժի վրա։ Սակայն դա ճանապարհ չէ. մեր ժողովրդի պատմությունը վկայում է, որ եթե չենք կարևորում ժամանակի տվյալ փուլում համախմբման, միասնական գիծ ունենալու անհրաժեշտությունը, ապա անընդհատ հարվածներ ենք ստանում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930