Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Չկա իրար ինադու գնալու կամ իրար մերժելու մթնոլորտ». «168 ժամ»

Նոյեմբեր 18,2014 11:54

Հատված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հետ հարցազրույցից:

 – ՀԱԿ-ը համարում է, որ պետք է շարունակել   հանրահավաքային պայքարը, իսկ ԲՀԿ-ն, ընդհակառակը՝ համարում է, որ պետք է զբաղվել շտաբների ձևավորմամբ։ Քանի որ անցավ հենց ԲՀԿ-ի տարբերակը և հիմա հանրահավաքների փոխարեն՝ շտաբներ են ձևավորվում, կասե՞ք, թե ԲՀԿ-ն ի՞նչ հիմնավորումներ ներկայացրեց հօգուտ իր տարբերակի, որը համոզեց ձեզ։

– Մեր մոտեցումը շատ հստակ ներկայացված է մեր հայտարարության մեջ. մենք գտնում ենք, որ հանրահավաքային գործընթացը ոչ միայն չէր խանգարի, այլ ընդհակառակը՝ կնպաստեր   համատեղ  շտաբների ձևավորմանը և մարդկային ռեսուրսի կոնսոլիդացմանը։  Իրենք  ավելի կարևորում են շտաբների ձևավորումը, որի միջոցով հնարավոր կլինի կոնսոլիդացնել մարդկային ռեսուրս, որին կհաջորդի ավելի հուժկու համատեղ հանրահավաքի կազմակերպումը։

Ես կարող եմ ասել, որ համատեղ միջոցառումներ կազմակերպելու մեր առաջարկը սեղանին կա, և մենք առաջիկայում կազմակերպելու ենք համատեղ հրապարակային միջոցառումներ։ Այնպես չէ, որ իրենք մերժում են մեր՝ հանրահավաքներ կազմակերպելու առաջարկը, կամ՝ մենք մերժում ենք շտաբներ ձևավորելու իրենց առաջարկը, ուղղակի մենք փորձում ենք, որ մեր առաջարկները հնարավորինս մոտեցնենք միմյանց, որպեսզի լինի թե՛ մեկը, և թե՛ մյուսը։ Կարծում եմ, որ առաջիկայում կլինի որոշում համատեղ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ:

 – Քանի որ ԲՀԿ-ն կարողանում է անցկացնել իր մոտեցումները, օրինակ, այս պահին նրանք հանրահավաք կազմակերպելը նպատակահարմար չեն համարում, և հանրահավաք չի կազմակերպվում, արդյոք կարո՞ղ ենք ասել, որ ԲՀԿ-ն հանդիսանում է եռյակի դոմինանտ ուժը, իսկ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» ստիպված են հաշվի նստել ԲՀԿ-ի դիրքորոշման հետ։

– Եռյակի  բոլոր  որոշումները, առանց որևէ բացառության, կայացվում են կոնսենսուսով, իսկ դա նշանակում է, որ եթե եռյակի որևէ անդամ դեմ է այս կամ այն միջոցառման կազմակերպմանը, ապա դա չի կարող տեղի ունենալ։ Սա նշանակում է, որ եթե չկա երեք կուսակցությունների համաձայնությունը, չի կարող որոշում կայացվել, այլ կերպ մեր որոշումները չէին կարող ընդունելի լինել բոլոր երեք կուսակցությունների համար։ Տեսեք, այժմ մենք ունենք կոնսենսուսային որոշում համատեղ շտաբներ ձևավորելու վերաբերյալ, և մենք զբաղված ենք այդ շտաբների ձևավորման աշխատանքի կազմակերպմամբ, կա որոշում համատեղ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու վերաբերյալ, և մենք ակտիվորեն քննարկում ենք այդ հանրահավաքի հրավիրման ժամկետների հարցը։ Եվ քանի որ կա իրար ընդառաջ գնալու ցանկություն, չկա իրար ինադու գնալու կամ իրար մերժելու մթնոլորտ, նշանակում է, որ մենք համաձայնության կգանք նաև այդ հարցում:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930