ԼՂՀ եւ ՀՀ իշխանությունները դիմել էին Կարմիր խաչի միջազգային կոմիտե՝ ադրբեջանական ՁՈԻ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անդամների որոնողական աշխատանքներին աջակցելու համար։ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին (լուսանկարում), պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ընթացք է տրվել դիմումին, ասաց. «Դիմումը ստանալուն պես՝ ԿԽՄԿ-ն դեպքի վերաբերյալ հաստատել է երկխոսություն բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ առաջարկելով իր անկախ միջնորդի դերը մի կողմից՝ ուղղաթիռի եւ անձնակազմի անդամների տեղի պարզաբանման եւ մյուս կողմից էլ՝ որպես անկախ միջնորդ կանգնել մահացածների կամ վիրավորվածների վերադարձման հարցում։ Որեւէ այլ ելքի մասին խոսք գնալ չի կարող, քանի որ ինչպես նշեցի՝ այս պահին ընդամենը մեր բանակցություններն են ընթանում կողմերի հետ»:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում