Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գործող իշխանությունը իր աթոռը պահպանելու համար հանձնում է ողջ երկիրը.«Ժողովուրդ»

Նոյեմբեր 18,2014 11:25

Ինչպե՞ս կարող է ՍԴ-Ն քննել ԵՏՄ պայմանագրի 2-րդ հավելվածը եւ ազդարարել, որ ԵՏՄ դատարանի ստեղծումը, ինչը նախատեսված է այդ փաստաթղթով, համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Չէ՞ որ Հայաստանում արդարադատությունն իրականացնում են դատարանները՝ երկրի մայր օրենքի՝ Սահմանադրության եւ օրենքներին համապատասխան։ ՀՀ տնտեսվարողների, օտարերկրյա եւ ՀՀ տնտեսվարողների միջեւ վեճերն այլ կերպ, քան ՀՀ դատարաններում չեն կարող լուծվել: Սակայն ԵՏՍ փաստաթղթերով նախատեսվում է ստեղծել դատարան, որը պետք է քննի միության կանոնների խախտման վերաբերյալ վեճերը, դատարան կարող են դիմել ինչպես ԵՏՄ անդամ պետությունները, այնպես էլ՝ նրանց տարածքում գրանցված տնտեսվարողները։ Ավելի լավ նվեր Ադրբեջանին՝ հնարավոր չէ պատկերացնել։ Այդ երկիրը Հայաստանի դեմ լայնամասշտաբ դատական արշավ սկսելու համար Ղազախստանում մի քանի ընկերություններ կարող է բացել (որ ամեն անգամ Ղազախստանի նախագահը ստիպված չլինի անձամբ Ադրբեջանի շահերը ներկայացնել) եւ սկսել ՀՀ-ի կամ ՀՀ տնտեսվարողների, այդ թվում նաեւ՝ Արցախում արտադրված ապրանքն արտահանողների դեմ դիմումներ ներկայացնել։

Սա նշանակում է, որ թույլատրվում է ՀՀ ողջ տնտեսական քաղաքականությունը փաստաթղթի հիման վրա որոշեն Ռուսաստանում, Բելառուսում եւ Ղազախստանում։ Ու դժվար է հավատալ այն պատճառաբանությանը, թե մենք էլ իրենցն ենք որոշելու։

Նկատենք, որ Հայաստանը մի քանի տասնյակ միջազգային կառույցների է անդամակցում, բայց դրանք բոլորը միասին վերցրած Հայաստանի ինքնիշխանությանը այն վնասը չեն տալիս, ինչի հնարավորությունները պարունակում են ԵՏՄ պայմանագիրը եւ նրան կից հավելվածները։ ՀՀ գործող իշխանությունը իր աթոռը պահպանելու համար հանձնում է ողջ երկիրը։

Վահագն ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930