Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Իգիթյանի  պահվածքն ուղղակի  անհամատեղելի է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման  հետ

Նոյեմբեր 18,2014 11:20

Լրատվությամբ  տարածված լուրերով  Լևոն Իգիթյանը  փաստորեն  Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի մի  սրահը, որտեղ  երեխաների համար քանդակի  խմբակ է գործում, ուզում է  դարձնել  կահույքի   արտադրության  արհեստանոց: Նոյեմբերի  14-ին  աշխատանքից ազատել է  խմբակի ղեկավարին, ով  շատ նվիրված է երևում իր գործին   և  նրա ազատւմը  շատ մեծ վրդովմունք է  առաջացրել  երեխաների և ծնողների շրջանում: Լուրերում անընդհատ  հնչում են  Լևոն Իգիթյանի   բառերն այն մասին, որ  ինքն միանձնյա  է որոշում բոլոր  հարցերը:

2013թ.  ավագանու որոշմամբ  Երևանի  պատվավոր քաղաքացի  դարձած պարոն Իգիթյանի  այս  վարքագիծը,  ցավոք, շատ բնորոշ է իրեն: Ավագանու նիստերին,  որը Երևանի մասին օրենքով բազմակուսակցական  քաղաքական մարմին է և որտեղ որոշումները պետք  է կայացվեն  բազմակարծիք քննարկումների  արդյունքում, հանրապետական  խմբակցության  վերոնշյալ անդամը   նույն վարքագիծն է   դրսևորում, ունի վերին աստիճանի անհանդուրժող կերպար, պահվածքն ուղղակի  անհամատեղելի   է  Երևանի պատվավոր քաղաքացու կոչման  հետ:

Կարծում եմ  հասարակության համար  շատ կարևոր է իմանալ  Երևանի քաղաքապետի  ու Ավագանու  «Հանրապետական»  խմբակցության  տեսակետն այս պատմության  հերոսի մասին,  նամանավանդ, որ նա Երևանի պատվավոր քաղաքացի է:

 

Անահիտ Բախշյան

Երևանի ավագանու «Բարև Երևան»

խմբակցության անդամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անդրանիկ says:

    Նրան նույնիսկ ոչ մի գյուղ պատվավոր գյուղացու կոչում չեր տա.

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930