Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխոստիկանապետ. գերակա նպատակ է դարձրել ծեծի և խոշտանգումների միջոցով ցուցմունք կորզելու իսպառ վերացումը

Նոյեմբեր 18,2014 11:17

«Ոստիկանության պատվիրատուն հարկատուն է, այսինքն` ժողովուրդը: Ոստիկանությունը մշտապես հաշվետու է վերահսկողություն իրականացնող մարմինների առջև»,-այսօր խորհրդարանում պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Ոստիկանության հաշվետվողականությունը, թափանցիկությունը և խորհրդարանական վերահսկողությունը» թեմայով լսումների ժամանակ իր ելույթում ասաց փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը:

Փոխոստիկանապետը հավաստեց, որ հայրենի ոստիկանությունը մշտապես համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ: «Կարևորելով և ամրապնդելով հասարակություն և ոստիկանություն կապը` տեղի են ունենում ամենշաբաթյա ասուլիսներ և Skype-ի միջոցով հարցուպատասխան»,- մանրամասնեց ոստիկանության պաշտոնյան` հավելելով, որ ՀՀ ոստիկանության համար գերակա նպատակ է դարձրել ծեծի և խոշտանգումների միջոցով ցուցմունք կորզելու իսպառ վերացումը. «Մենք հեռու ենք այն մտքից, որ այդ ամենը առկա չէ համակարգում, բայց մենք անում ենք ամեն ինչ նմաններին համակարգից հեռացնելու համար»:

Վարդան Եղիազարյանը վստահեցրեց, որ ոստիկանությունը, գիտակցելով իր սխալները, ինքն է մաքրում իր համակարգը. «Կան մարդիկ, ովքեր մենաշնորհի են վերածում ոստիկանությանը քննադատելը և դրա հաշվին փորձում են երկարաձգել իրենց գոյատևումը, ցավալի է, որ դրանք հիմնականում օգնողների, բարի գործ կատարողների և բազմաթիվ իրավապաշտպանների զգեստներ հագածներն են, մինչդեռ ասեմ, որ ոստիկանությունն ինքն է մաքրում իր համակարգը: Դուք հիմա տեսնում եք այնպիսի դեպքերի բացահայտում, որը նախկինում թաքցվում էր»,- հայտարարեց Վարդան Եղիազարյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930