Լրահոս
Օրվա լրահոսը

Ես չեմ զարմանում

Նոյեմբեր 18,2014 11:00

Ես չեմ զարմանում զարմանալիից,

Այլ զարմանում եմ զարմացողներից,

Ականատես ենք զարհուրելիին,

Մեզ օղակել է անխուսափելին:

 

Ես չեմ զարմանում, երբ շուրջը արդեն,

Մայրն է ուրանում մինուճար որդուն,

Կինը` փնովում սիրած ամուսնուն,

Եվ արդարանում. կյանքն է շատ դաժան:

 

Ես չեմ զարմանում օձի խայթոցից,

Բայց զարմանում եմ մարդու տեսակից,

Որ վախենում է գորտի կռռոցից,

Գլուխ խոնարհում մերկ բղավոցից:

 

Ես չեմ զարմանում թշնամու վարքից,

Այլ ամաչում եմ մարդկանց քծնանքից,

Անգետի առաջ ստորանալուց,

Հիմարի դիմաց խոնարհ խաղալուց:

 

Ես չեմ զարմանում օտար խաղերից,

Երբ ազգակիցդ է բյուր դավեր նյութում,

Ողջ արժեքները հանգիստ մոխրացնում,

Մարդկանց վտարում սուրբ բնօրրանից:

 

Ես չեմ զարմանում այս արտագաղթից,

Այլ զարմանում եմ մարդկանց պահվածքից,

Զոհի կեցվածքով ապրում են խոնարհ,

Հեշտ ուղևորվում դեպի գաղթ ու մահ:

 

Ես չեմ զարմանում նյութի մոլուցքից,

Բայց սարսռում եմ նվաստացումից,

Մարդիկ դարձել են խոնարհ ստրուկներ,

Եվ ծառայում են որպես գործիքներ:

Ես չեմ զարմանում այս անարխիայից,

Մարդկանց խեղճացած, անճար վիճակից,

Բայց զարմացած եմ նրանց պահվածքից,

Նրանց անկարող՝ անզորությունից:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930