Այս տարվա փետրվարի 15-ին ԵԿՄ 10-րդ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը պատասխանում էր ներկաների «բոլորովին հանպատրաստից» հարցերին։
Հարցերից մեկը վերաբերում էր մեր տնտեսության ապագային, եւ Սերժ Սարգսյանը սկսեց իր պատասխանը «կարծում եմ՝ լավ կլինի… իրոք, լավ է յինելու» արտահայտությամբ ու բավական երկար նկարագրում էր, թե ինչպես է լինելու, որ լավ է լինելու՝ իրոք, լավ է լինելու։
Դա այն հայտնի ելույթն էր, որի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե «մենք, եթե որոշ սադրիչներ մոլորության մեջ չգցեն «Նաիրիտի» աշխատողներին, ապա անկախ որեւէ հանգամանքից, այս տարի, ամենայն հավանականությամբ, սկսելու ենք նոր «Նաիրիտի» կառուցում»։ Տարին վերջանում է՝ ոչ նոր, ոչ հին «Նաիրիտի» մասին, իհարկե, այլեւս խոսք չկա։ Երեւի սադրիչները վերջնականապես մոլորության մեջ գցեցին «Նաիրիտի» աշխատակիցներին։
Բայց այդ ելույթի ժամանակ նա մի ուրիշ գիգանտ ծրագիր իրականացնելու մասին էլ էր խոսել։ «2014 թվականին ավարտելու ենք լեռնաարդյունաբերության ոլորտում մի ծրագիր՝ մեծ ծրագիր, որ տարիներով ենք աշխատում դրա ուղղությամբ, ինչը հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետությունում արտադրել 80-100 հազար տոննա պղինձ խտանյութում։ Իսկ դա այն կրիտիկական քանակն է, որ հնարավորություն է տալիս ունենալու պղնձաձուլարան՝ մեծ պղնձաձուլարան, ինչն իր հերթին հնարավոր է միայն ծծմբաթթվի վերամշակման գործարան ունենալով»։ Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպում էր կազմակերպել հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների ղեկավարների հետ։ Այդ հանդիպման ժամանակ խոսք գնաց այդ նույն պղնձաձուլարանի մասին, ու պարզ դարձավ, որ դրա կառուցման հեռանկարները, մեղմ ասած, մշուշոտ են։
Կարդացեք նաև
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում