Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Իսկ ո՞վ է ասել, որ 100 տոկոս համամասնականն ամենալավ ընտրակարգն է». «Հրապարակ»

Նոյեմբեր 18,2014 10:32

Հատված ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի հետ հարցազրույցից:

 – Ձեր խմբակցության ղեկավարը մեզ հետ զրույցում հայտնել է, որ արդարադատության նախարարությունում այս հարցերով աշխատանքային խումբ է ձեւավորվել, եւ մարտ-ապրիլ ամիսներին, հավանաբար, ԸՕ-ն փոփոխելու աշխատանքներ կծավալվեն։ Անհասկանալի է՝ եթե իշխանության օրակարգում արդեն իսկ կա նման մտադրություն, ի՞նչն է խանգարում օր առաջ հարցը լուծել եւ չձգել մինչեւ հաջորդ ընտրություններ։

– Եկեք փաստերով խոսենք, տեսեք, իրենք հարցը եւ 12 կետերում են ընդգրկել, եւ այս մասին անհետաձգելի կարգով եւ արտահերթ ռեժիմով որոշման նախագիծ մտցրել ԱԺ (նախագիծը, հավանաբար, կլսվի դեկտեմբերի սկզբին հրավիրելիք արտահերթ նիստի ընթացքում), իսկ այսօր այդ պահանջը դնում են քաղաքական առումով եւ ասում՝ եկեք փոխեք ընտրական համակարգը, որ վստահություն առաջանա։ Այսինքն՝ տարբեր մեթոդներով եւ ժամանակներում այդ խնդիրը կարծես թե դարձնում են քննարկման առարկա։ Իսկ մենք ասում ենք՝ գիտեք ինչ, եթե այս ամենը ձեզ համար ընդամենը քաղաքական շահարկումների առիթ է, մեզ համար պատասխանատվություն է։ Որովհետեւ ընտրական համակարգի կայունությունը, թափանցիկությունը, ավելի ընկալելի լինելը պետության պարտականությունների եւ պարտավորությունների մեջ է մտնում։

Իհարկե, կարելի է այդ փոփոխություններն ԸՕ-ում հպանցիկ անել ու անցնել առաջ՝ առանց մտածելու հետեւանքների մասին, բայց եթե մի փոքր խորը վերլուծություն անենք եւ մտածենք, էսօրվա քաղաքական համակարգի պայմաններում նայենք հարցը, վերցնենք ու ընտրական համակարգը փոխենք 100 տոկոս համամասնական, կտեսնենք, թե ինչպիսի խնդիրներ կառաջանան։

Եվ վերջապես, իսկ ո՞վ է ասել, որ 100 տոկոս համամասնականը դա ամենալավ ընտրակարգն է, որեւիցե մեկը չի կարող պնդել, որ դա ավելի լավն է, քան այսօրվա համակարգը, կամ 100 տոկոս մեծամասնական, կամ էլ խառը ընտրակարգը։ Մենք մշտապես ենք ասել, որ ինքներս կողմնակից ենք աստիճանաբար գնալու այդ ուղղությամբ, եւ դրա մասին են վկայում փաստերը, որ հենց մեր նախաձեռնությամբ մեծամասնականով ընտրված պատգամավորների տեղը կրճատվեց, եւ փոխարենը ավելացվեցին համամասնական մանդատները։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930