Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի հայ երիտասարդությունը համախմբվում է Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցի նախօրյակին

Նոյեմբեր 18,2014 10:21

Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորում Նովոսիբիրսկում

Օսմանյան կայսրությունում, որի իրավահաջորդը Թուրքիան է, Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված արդյունավետ և ընդգրկուն ծրագրերի իրականացման նպատակով անհրաժեշտ է հարթակ, որտեղ համատեղ կմշակվեն այդ ծրագրերը և որը կմիավորի Ռուսաստանի հայ երիտասարդությանը, նրան հնարավորություն կտա ավելի սերտորեն համագործակցել մշակութային, կրթական և դաստիարակչական ծրագրերի շրջանակում:

2014 թ. նոյեմբերի 8-9–ը Նովոսիբիրսկում տեղի ունեցավ Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորումը, որը կազմակերպել էր Նովոսիբիրսկի մարզի Հայ-ռուսական երիտասարդական միությունը:

Ֆորումի հիմնական նպատակն էր Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների ռազմավարության, ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի մշակումը, ինչպես նաև Ռուսաստանում գործող հայկական երիտասարդական միությունների աշխատանքներին ծանոթանալը:

Միջոցառման կազմակերպիչները այս նախաձեռնությամբ փորձեցին համագործակցության միասնական ծրագրի մշակման նպատակով համախմբել Ռուսաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հարկ է նշել, որ  Նովոսիբիրսկի մարզի Հայ-ռուսական երիտասարդական միությանը հաջողվեց հասնել դրված նպատակին:

Ֆորումին մասնակցեցին Ռուսաստանի տարբեր ծայրերի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ Նովոսիբիրսկից, Եկատերինբուրգից, Մոսկվայից, Պոդոլսկից, Պերմից, Բառնաուլից, Ուֆայից, Կրասնոյարսկից, Յարոսլավլից: Դրա պատվիրակները պատմեցին իրենց մարզերի հայ համայնքների և երիտասարդական կազմակերպությունների մասին: Այսպիսով, մասնակիցները ծանոթացան Ռուսաստանում գոյություն ունեցող հայկական երիտասարդական կազմակերպությունների և նրանց գործունեության արդյունքների հետ, ինչը քիչ բան չէ` հաշվի առնելով նրանց միջև ամուր կապի և համագործակցության բացակայությունը: Մասնակիցների ներկայացումներում հիմնական տեղ էին գրավում Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք նախատեսում են իրականացնել իրենց քաղաքներում:

Իբրև պատվավոր հյուր ֆորումին հրավիրվել էր Մոսկվայի «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ, Հայոց Ցեղասպանության  100–րդ տարելիցի ռուսաստանյան հանձնաժողովի գործադիր քարտուղար Յուրի Նավոյանը: Հարկ է նշել, որ Յուրի Նավոյանը մեծ աջակցություն ցուցաբերեց ֆորումի անցկացմանը, մասնակիցներին օգնեց նախատեսվող միջոցառումների ծրագիրը զարգացնել ճիշտ ուղղությամբ:

Ֆորումի արդյունավետ աշխատանքի արդյունքը հանդիսացավ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված միջոցառումների միասնական ծրագրի հաստատումը: Այն ներկայացված է Հայ երիտասարդության համառուսաստանյան ֆորումի ամփոփիչ բանաձևով, որը ներառում է պարտադիր կատարման համար վեց և ըստ հայեցողության` երեք կետ: Հետագայում նախատեսվում է ընդգրկել նաև Ռուսաստանի մյուս հայկական երիտասարդական կազմակերպություններին` բանաձևում ընդգրկված միջոցառումների ավելի ընդգրկուն և արդյունավետ իրականացման  համար:

Ֆորումի աշխատանքային մասից դուրս ծրագրում ընդգրկված էր նաև պտույտ Նովոսիբիրսկում, հայ երգի և պարի երեկո, ինչպես նաև «Ոսկե աշուն» հայկական համերգ «Պրոգրեսս» մշակույթի տանը:

Ավելացնենք, որ ֆորումը դարձավ Ռուսաստանի հայկական երիտասարդական կազմակերպությունների համագործակցության մեկնարկի այն միասնական հարթակը, որը անհրաժեշտ էր արդյունավետ աշխատանքի համար:

Ռիփսիմե Շմավոնյան,
Նովոսիբիրսկ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930