Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին խոսքը ձեզ լինի

Նոյեմբեր 18,2014 10:15

Վերջերս Ազգային ժողովում տեղի է ունեցել մի սովորական կենցաղային միջադեպ:

Սկզբում իշխանամետ պատգամավորը լրատվամիջոցներին պատմեց, որ վիճել է ընդդիմադիր պատգամավորի հետ եւ հարվածել է նրան ձեռքով («դաստիարակչական ապտակ»): Այնուհետեւ ընդդիմադիր պատգամավորը ներկայացրեց լրագրողներին եղածի իր վարկածը ու պատմեց, որ իրականում ինքն է «վերխ վերցրել» իր քաղաքական ընդդիմախոսի վրա, պարտք չի մնացել ու հարվածել է նրան ոտքով («նա հանդիպել է իմ ոտքին»): Նման բաներ, իհարկե, պատահել են թե մեր, թե աշխարհի գրեթե բոլոր խորհրդարաններում՝ ուրիշ բան, որ դրա մասին չարժե այդքան ոգեւորված պատմել լրատվամիջոցներին:

Խոսքս այլ բանի մասին է: Այսօր, երբ Հայաստանում եւ աշխարհում այնքան զարգացել է «համացանցային մշակույթը», այդ, պարզ ասենք, տղայական մոտեցումը դարձել է զանգվածային: Այսինքն՝ ցանկացած վեճում կարեւորվում է, որ քո խոսքը վերջինը լինի, եւ այն լինի հնարավորինս խոցող ու ջախջախիչ, ինչն էլ ապացուցելու է, որ հենց դո՛ւ ես հակառակորդիդ նկատմամբ «վերխ վերցրել»: Բայց քանի որ դիմացինդ ճիշտ այդպես է մտածում, երկխոսությունը դառնում է երկար ու ձանձրալի:

Ենթադրենք, X-ը մի բան է գրում, Y-ը մեկնաբանում է, դրան հետեւում է մի քանի տասնյակ մեկնաբանություն, որոնց հեղինակները բացառապես X-ն ու Y-ն են: Թեմաները կարող են զանազան լինել՝ «արդյոք եռյակը իրականացնելո՞ւ է իշխանափոխություն», «ո՞վ է հրեշտակը, իսկ ով՝ սատանան՝ Ռուսաստա՞նը, թե՞ Միացյալ Նահանգները», «ինչո՞ւ է Վարդուշը այդքան կարճ շոր հագել»: Իմաստային, բովանդակային առումով այս հարցերն ինձ համար մոտավորապես միեւնույն նշանակությունն ունեն, բայց, համաձայնեք, իրար միս ուտելու եւ իրար ձեռքով կամ ոտքով հարվածելու շատ լավ առիթներ են ստեղծում:
Չգիտեմ, գուցե ես սխալվում եմ, բայց ինձ թվում է, որ եթե նմանատիպ հարցերի շուրջ վիճելը նշանակում է «կռիվ տալ համոզմունքների համար», ապա այդ «գաղափարական պայքարն» ինձ զավեշտալի է թվում, եւ «վերջին խոսքն» ասելու կամ «վերխ վերցնելու» ձգտումը հիշեցնում է նախադպրոցական տարիքի երեխաների կեցվածք:

Ավելին պիտի խոստովանեմ. նույնիսկ երբ վիճարկվում է իմ տեսակետը, տարիքի հետ պատասխանելու եւ վիճելու ցանկությունն ինձ մոտ գնալով պակասում է: Թող ինձ հետ վիճողը մտածի, որ նրա փաստարկներն անխոցելի են, եւ ես ոչինչ չեմ կարող դրանց հակադրել, թող ուրախանա, որ ջախջախել եւ «մերկացրել է» ինձ՝ ի՞նչ է դրանից փոխվում:
Ես այդպես եմ վարվում եւ ուրիշներին էլ եմ խորհուրդ տալիս: Ավելի շուտ՝ ոչ թե ես, այլ մեծ բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկին. «Այն, ինչ անում են ձեր չուզողները, նշանակություն եւ կարեւորություն է ձեռք բերում այն պատճառով, որ դուք դրա վրա ուշադրություն եք դարձնում: Ազատեք ձեր ուղեղի բջիջները անիմաստ գրգռումից: Փոխեք ալիքը՝ դուք չեք կարող դադարեցնել այդ ցանցի հեռարձակումը, գոնե իջեցնել դրա վարկանիշը»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    ՛՛Թող ինձ հետ վիճողը մտածի, որ նրա փաստարկներն անխոցելի են, եւ ես ոչինչ չեմ կարող դրանց հակադրել, թող ուրախանա, որ ջախջախել եւ «մերկացրել է» ինձ՝ ի՞նչ է դրանից փոխվում:՛՛-Կարևորն այն է, որ ես իմ միավորները վաստակել եմ…

  2. Արսեն says:

    Ւնչպիսի խաղաղ, խոհեմ և թախծոտ աչքերով պապիկ..))).. Այ կհայհոյեմ բոլորին, հետ կասեմ.«Ребята давайте жить дружно!»..))).. մինչև… հաջորդ անգամ հայհոյեմ..)))..
    Քթիս տակ էլ վրաներդ կծիծաղեմ, ախր ես «գործ» եմ անում, տուն եմ պահում… իսկ դուք՝ հերիք չի կարդում եք, հլա մի հատ էլ պատասխանում եք..)))..

    Բայց, ինչպես միշտ հետևողական չեք..))).. Այ օրինակ, «իշխանամետի» և «ընդդիմադրի» աքացին և պատասխան խրխնջոցը ձեր համար կարևորություն ստացավ քանի որ դուք դրա մասին գրեցիք..))).. Կարևոր չէր՝ չգրեիք..))).. «Փոխեք ալիքը՝ դուք չեք կարող դադարեցնել այդ ցանցի հեռարձակումը, գոնե իջեցնել դրա վարկանիշը»..)))..

    Իսկ հայհոյելու համար ներողություն խնդրելը՝ այնուամենայնիվ պետք է, երևի հիմա դեռ չեք հասկանում, երբ դեռ գործող «լրագրող» եք։
    Ոչինչ կսպասենք… Ձեր երկրում էլ կգա այն ժամանակը, երբ մարդիկ ընդունում են իրենց սխալները և հասարակության կողմից դա խրախուվում է…

  3. Արսեն says:

    Ւմիջայլոց..)))…
    Լևոն Զուրաբյանի «բացատրությունից» ես տպավորություն ստացա, որ նրա ոտքը անկախ Լևոն Զուրաբյանի կամքից, ինքնուրույն որոշումներ ընդունելու և իրագործելու հնարավորություն ունի..)))..
    Հարց Լևոն Զուրաբյանի։
    1. Արդյոք, դա նրա օրգանիզմի միակ մասն է, որ ինքնուրույն որոշումներ ընդունելու հնարավորություն ունի?
    2. Կոնֆլիկտային իրավիճակներում, ում որոշումն է գերակա, «Լևոն Զուրաբյանի» թե «ոտքի»?
    Հարց Կենտրոնական ընտրական հանձնաժողովին.
    1. Ոմ է տրված պատգամավորական մանդատը? (Քանի որ, ինչպես պարզվեց, «Լևոն Զուրաբյան» ներկայացող կոմպլեկտում՝ ինքնուրույն որոշումներ ընդունողները առնվազն երկուսն են)։
    2.Եթե կա մեկից ավել ինքնուրույն որոշում ընդունող սուբյեկտ, (իսկ մանդատը մեկն է) արդյոք բոլորի վրա է տարածվում պատգամավորական անձեռնամխելիությունը?
    …)))…
    և այսպես շարունակ…

    • Հրանտ Պապիկյան says:

      Մեկ մեկ հետդ համաձայն եմ լինում, Արսեն)))))
      Բայց մի օրգան էլ կա, որ մեր դեպուտատներից շատերի մոտ իրենցից անկախ է գործում… Ուրիշ բան չմտածես, լեզվի մասին եմ ասում: Հեսա կսկսեն թազա ատմազկաներ գտնել: Օրինակ՝ – Էդ ես չեմ ասել, լեզուս ա առանց ինձ տեղյակ պահելու ամբախ-զամբախ դուրս տվել, որի համար ես ես քննադատում եմ իմ լեզվին)))))

  4. Արսեն says:

    իմիջայլոց-2 ..))).. ռեյտինգի մասին…
    Ինչ է նշանակում լրատվամիջոցի ռեյտինգ?… Ուզում եք բարձր հաճախելիություն ունենալ? 10 հատ պոռնոռոլիկ դրեք ցանցում, ամեն օր թարմացրեք..)).. կունենաք հայկական լրատվամիջոցներից ամենաբարձր հաճախելիություն ունեցող կայքը (հայկականներից ոչ ոք նման բան չի անում) ..)))..
    Ընթացքում էլ, ձեռի հետ հնարավոր է կարդան ձեր հոդվածները..)))..
    Աչքիս, փորձում եք նույն բանը անել ձեր հոդվածներով… առանց ռոլիկների… էլի որոշակի արդյունք կունենաք, բայց ռոլիկներով սայտերի արդյունքներին չեք հասնի..))..

  5. Gibindus says:

    “Վերջին խոսքի իրավունքը” ոչ առնում են, ոչ նվիրում: Վաստակում են հեղինակությամբ: Եվ այլ փաստարկների բացակայության պայմաններում անհեթեթ վեճը “փակվում է” վերջին խոսքի իրավունքով: Խախտել այդ պայմանը`նշանակում է խախտել խաղի կանոնները: Այդպես եղել է դարեր շարունակ`վիճել են բոլոր իմաստավոր և անիմաստ հարցերի շուրջ և կասեցնելու ձևն էլ “հեղինակություն” կանչելն է եղել: Պրոբլեմը ոչ թե կամայական հարցի շուրջ վիճելն է, այլ հեղինակությունների բացակայությունը բոլոր բնագավառներում: Եկեղեցի, գիտություն, գրականություն, հանցագործ աշխարհ… ամենուրեք դատարկություն է:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930