ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի կարծիքով, ԵԱՀԿ գրասենյակի դիմաց «Ժառանգության» անդամ Դավիթ Սանասարյանի հացադուլի կարիքը չկար:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանը այսօրվանից անժամկետ հացադուլ է սկսել՝ ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների չբացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերը հետ չվերադարձնելու համար:
«Իշխանությունների կողմից դա խրախուսելի քայլ չէ, բայց եթե քաղաքական որեւէ ուժ, գործիչ, կուսակցության անդամ այդպես է մտածում, ապա դա որեւէ բացասական դեր չի կարող ունենալ, թեեւ կարծում եմ՝ ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի կարող թողնել միջազգային հանրության վրա»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները դեռ համարժեք պատասխան չեն տվել կատարվածին՝ կարեւոր հանգամանք հաշվի առնելով, որ պատերազմական գործողություններ չհրահրեն. «Մեղադրել իշխանություններին, թե համարժեք քայլերի չեն դիմում, սխալ եմ համարում, որովհետեւ իշխանություններն են, որ այսօր պատասխանատվություն են կրում սահմանի լարվածության համար ու պարտավոր են այնպիսի քայլեր անել, որ հրադադարը չխախտվի: Իմ տեղեկություններով իշխանությունները լուրջ քայլերի են դիմել, մեր օդաչուներին վերադարձնելու համար: Բայց այդ տեղեկությունները հրապարակելու չեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Հավանաբար համալիրի ծխով…Ծուխը տղերքին էր հիշեցնում, օդաչու տղերքին…Փուչիկ թռցնողներին դա ի*նչ:Ծուխ է երգում ՀՀԿ-ն:
Բա ներողությունը լուրջ քայլ չի՞: