Եվրասիական տնտեսական միության համաձայնագիրը Ղարաբաղի հետ կապված որևէ մտահոգություն չի կարող առաջ բերել, այսօր «Ազատության» հետ զրույցում համոզմունք հայտնեց խորհրդարանի Տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը։
Հանրապետական պատգամավորի գլխավորած հանձնաժողովը՝ որպես գլխադասային, կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության համաձայնագիրը:
Վարդան Այվազյանի փոխանցմամբ՝ Ղարաբաղի և Հայաստանի միջև մաքսակետի տեղադրման հետ կապված խնդիր կարող է ի հայտ գալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը նույնպես անդամակցի այդ միությանը: Տնտեսական հանձնաժողովի նախագահը նաև վստահեցնում է՝ իրականությանը չեն համապատասխանում այն պնդումները, թե Հայաստանի մաքսակետերում օտարերկրացի մաքսավոր կհայտնվեն:
«Ոչ պայմանագիրը, ոչ քաղաքական համաձայնությունը որևէ նման նորմ չի դիտարկում։ Չկա այն մտահոգությունը, որ կլինի հանկարծ ինչ-որ մաքսային սահման, այլ մաքսավորներն և այլն։ Նման որևէ մեխանիզմ Մաքսային միության կամ Եվրասիական տնտեսական համագործակցության ընդհանուր պայմանագիրը չի նախատեսում»,- հայտարարեց Այվազյանը.- «Ղարաբաղի հետ կապված անհանգստություն էլ չկա, միանշանակ կարող եմ այսօր բարձրաձայն հայտարարել։ Չի էլ կարող լինել, մինչև չլինի հաջորդ քայլը, ասենք, Ադրբեջանի անդամակցությունը»։
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում
Հետաքրքիր է, որ «մաքսակետի» հարցը ամենաշատ հետաքրքրում է ամերիկյան ռադիոկայանին, արդեն նույն հարցը միլիոն անգամ տվել են)))))))))))))), բայց համոզված եմ, էլի են հարցնելու)))))))):