Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ին զոհված քաղաքացու մայր. «Իմ երեխայի արյան գինը պիտի վճարեն, ով ուզում է լինել»

Նոյեմբեր 17,2014 20:33

«Իմ երեխայի արյան գինը պիտի վճարի՝ ով ուզում է լինել, պիտի պատասխան տա»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց մարտի 1-ին զոհված քաղաքացի Գոռ Քլոյանի մայրը՝ Ազատուհի Քլոյանը:

Նա մեզ հետ զրույցում որոշ մանրամասներ ներկայացրեց այսօր Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հետ մարտի 1-ին զոհվածների հարազատների հանդիպումից:

Հետաքրքրվեցինք՝ այս իշխանություններից սպասելիքներ ունե՞ն, տիկին  Քլոյանը պատասխանեց. «Այս իշխանությունից, բնականաբար, ակնկալիքներ չունեմ, բայց մեր պայքարը չենք դադարելու, քանի դեռ ողջ ենք, պայքարելու ենք հանուն արդարության»:

Ազատուհի Քլոյանի փոխանցմամբ՝ հանդիպման նախաձեռնությունն իրենցն էր, և ՄԻՊ-ը չի մերժել: Նա մանրամասնեց. «Ինչի համար գնացել էինք, հուսադրող էր: Մենք ակնկալում ենք, որ օմբուդսմենը մեր թիկունքին կկանգնի, ինչ հարցեր լինում են լուծելու, մենք մեզ պաշպանված կզգանք»:

Նշենք, որ ՄԻՊ-ը զոհվածների ծնողներին խոստացել է նաև աջակցել իրենց շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բարձրացնելու հարցում: Հանդիպմանը մասնակցել են ծնողներից Արմեն Ֆարմանյանը, Սամվել Հովհաննիսյանը, մարտի 1-ին զոհված Դավիթ Պետրոսյանի մայրը:Մեր հարցին, ի՞նչ զգացողություն է ունենում, երբ լսում է, որ իշխանությունից հայտարարում են, թե մարտի 1-ի մեղավորները բացահայտված և պատժված են, տիկին Ազատուհին պատասխանեց. «Նախկին դատախազի հայտարարության մասին ես ասել եմ, որ մարտի մեկը բացահայտված է միայն Աղվան Հովսեփյանի համար, քանի որ իրենք կազմակերպել են, իրենք էլ ամեն ինչից տեղյակ են»:

Մարտի 1-ին զոհված Տիգրան Խաչատրյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, Բելգիայից մեզ հետ զրույցում ասաց, որ ուրախալի է, որ զոհվածների ծնողները վերջապես հանդիպել են օմբուդսմենին, սակայն միևնույն ժամանակ շեշտեց. «Բայց նաև որևէ լուրջ սպասելիքներ չունեմ, քանի դեռ այս իշխանություններն են, ՀՀԿ-ն է պետությունը ղեկավարում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. karen says:

    Գնացեք վարչապետ Հովիկից ու խնամի Գագոյից ուզեք:Հենց նրանք են ՊՆ ցուցակով ստացել զենքը, բաժանել իրենց հրոսակախմբերին և սպանել 10 անմեղ մարդկանց:Հիմա էլ ժողովրդին խաբելով էս ավազակները ուզում են նախագահ դառնալ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930