ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի համար Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագիրը գրավիչ է, սակայն պարոն Ճշմարիտյանը
«Գեո թիմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանին, որն այսօր էկոնոմիկայի նախարարությունում ներկայացնում էր ընկերության ներդրումային ծրագիրն ու խնդիրները, հորդորեց բնապահպանների հետ հանդիպել ու մանրամասն ներկայացնել ծրագիրը, որպեսզի նրանք էլ հավաստիանան, որ Ամուլսարի հանքարդյունահանությունն ընթանալու է միջազգային չափանիշներով եւ անվտանգ:
Ըստ Կարեն Ճշմարիտյանի, բնապահպանական որեւէ չափորոշիչ չպահպանելու դեպքում Ամուլսարի ծրագիրը վտանգված է:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր նախարարության նիստերի դահլիճում հանքարդյունաբերության եւ մետաղագործության ոլորտների խնդիրներին նվիրված քննարկում էր կազմակերպվել, որին ներկա ոլորտների ընկերությունների ներկայացուցիչներից Կարեն Ճշմարիտյանը հետաքրքրվեց, թե ինչ ներդրումային ծրագրեր ունեն եկող տարի եւ բիզնեսի համար ինչպիսի խոչընդոտներ կան:
«Վալլեքս» ընկերության փոխնախագահ Գագիկ Արզումանյանն ասաց, որ ընդերքին վերաբերող օրենսդրության դաշտում միջազգային փորձի տեղայնացման խնդիր ունենք. «Երկրաբանական ուսումնասիրություններ, պաշարների հաստատում եւ այլն մենք դեռեւս շարունակում ենք առաջնորդվել խորհրդային մոտեցումներով, որ պետությունը պետք է պաշարներ հաստատի, քանի որ պետության սեփականությունն է եւ այլն: Արեւմտյան աշխարհում, դուք շատ լավ գիտեք, որ նման բան չկա»:
Գագիկ Արզումանյանի մեկնաբանությունները` տեսանյութում
Մետալուրգիայի վերամշակմամբ զբաղվող «Ասկե Գրուպ» ընկերության ներկայացուցիչ Վահան Հարությունյանն անդրադառնալով սահմանամերձ գոտիներում բիզնես ծավալելու դեպքում հարկային արտոնություններին, ասաց, որ իրենց համար անհասկանալի եւ «լղոզված» է «անժամկետ» հասկացությունը եւ ներդրողի համար պարզ չէ, թե կառավարությունն ի՞նչ ժամկետ նկատի ունի, եւ հնարավոր է մեկ տարի հետո, երբ արդեն գործարարը ներդրումներ արած լինի եւ սկսի աշխատել, պարզվի այդ արտոնյալ ժամկետն ավարտվեց. «Պետք է հստակ իմանանք, որպեսզի մենք էլ կարողանանք հաշվարկներ անել, ձեռք տալիս է բիզնես սկսել, թե` ոչ»:
«Ռուս-Արմենալ» ընկերության ֆինանսական տնօրենն էլ մտավախություն հայտնեց, որ Ռուսաստանի նկատմամբ կիրառած սանկցիաների հետեւանքով, իրենց արտադրանքի արտահանումը կհայտնվի վտանգի տակ: Ի պատասխան նախարարը հանգստացրեց` դժվար թե նման բան լինի: Ըստ Կարեն Ճշմարիտյանի, «Ռուս-Արմենալ»-ը Հայաստանում աշխատող ձեռնարկություն է, ուստի այդ գործարանի արտադրանքը արտահանելը կհամարվի արտահանում Հայաստանից:
Պարոն Ճշմարիտյանի խոսքի մանրամասները` տեսանյութում
Հանքարդյունահանմամբ եւ մետալուրգիայով զբաղվող գրեթե բոլոր ընկերություններն էլ թափոններից ազատվելու հարցը բարձրացրին: Այս ընկերությունների ներկայացուցիչների համար խնդիր էր նաեւ էլեկտրաէներգիայի տատանումների հարցը: Ոլորտի ներկայացուցիչները նշեցին, որ իրենք այդ պատճառով վնասներ են կրում, քանի որ սարքավորումները նորագույն են եւ հոսանքի տատանումների դեպքում անջատվում են, եւ եթե ինչ-որ ժամանակահատվածում չեն միանում, ապա արտադրանքը, որոշ արտադրատեսակների դեպքում, փչանում է:
«Մետալ-ստիլ» ընկերության ղեկավար Նորիկ Հակոբջանյանը դժգոհություն հայտնեց, որ ցիտրուսի սեզոնին իրենց արտահանումը խոչընդոտների է հանդիպում, մասնավորապես` վարձակալած վագոնների պատճառով, որոնք, ըստ Նորիկ Հակոբջանյանի` մինչեւ ցիտրուսը չեն տեղափոխում հայկական արտադրանքը չեն տանում: Այս եւ այլ մետալուրգիայով զբաղվող ընկերություններ նաեւ կադրերի բացակայության հարց բարձրացրին: Նրանց ներկայացմամբ, հատկապես` գարնանը մի շարք մասնագետների` եռակցողների, ատաղծագործների, կռունկավարների, փականագործների պակաս են ունենում:
Կարեն Ճշմարիտյանը ցուցակ ուզեց, թե որ մասնագետից, որքան պահանջարկ ունեն:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ