Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի ՊՆ-ը Հայաստանին սպառնում է «կործանիչ հարված» հասցնել. ԱՊԱ

Նոյեմբեր 17,2014 19:42

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ռազմական գործողություններ իրականացնելու դեպքում Հայաստանին սպառնում է «անհավանական, հզոր, կործանիչ, բազմաթիվ զոհերով և թշնամու հիշողության մեջ երկար մնացող» հարված հասցնել, այսպիսի հայտարարություն է տարածել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը:

Այս սպառնալիքներով ադրբեջանցիները փորձում են վախեցնել Հայաստանին, որ հանկարծ ԼՂ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանելու համար պատասխան չտրվի:

Նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ադրբեջանական ուժերը խոցել էին ԼՂՀ ՌՕՈՒ Մի-24 ուղղաթիռ, որին հաջորդել էր հայկական կողմի Ադրբեջանին պատասխան տալու հայտարարությունները: Մասնավորապես, ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը ասել էր, որ պատասխանը լինելու «մի քիչ էլ անհամաչափ»:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Հ. Գ. Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Ադրբեջանի ՊՆ-ի վերոհիշյալ հայտարարությանը. «Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հայտարարության կապակցությամբ, բացի բուն ռազմական գործողություններից, նշենք, որ վիրավորների ու մահացածների հետ վարվելու կանոնները միջազգային մարդասիրական իրավունքն է սահմանում: Մասնավորապես, հիշեցնում ենք Ադրբեջանի բանակի ղեկավարությանը, որ 1949թ. օգոստոսի 12-ին ընդունված Ժնևի կոնվենցիայի 15-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Ամեն անգամ, և հատկապես մարտերից հետո ընդհարման մեջ գտնվող կողմերն անմիջապես բոլոր միջոցները պետք է ձեռնարկեն, որպեսզի որոնեն և հավաքեն վիրավորներին և հիվանդներին, նրանց պաշտպանեն կողոպուտից և անվայելուչ վերաբերմունքից, ինչպես նաև որոնեն մահացածներին և նրանց պատսպարեն կողոպտելուց»: Սա զուտ մարդասիրական առումով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930