Կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Ռուբեն Գրձելյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ «Գրոզնի ավիա» ընկերությանը թույլատրել են չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Անապա և Կազան քաղաքներ, իսկ թե այնտեղից ընկերությունը որ ուղղությամբ թռիչք կիրականացնի՝ դա արդեն Հայաստանի խնդիրը չէ։
Երեկ «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ վերամիավորվելուց հետո Սիմֆերոպոլ – Երևան չվերթը Սիմֆերոպոլի օդանավակայանից իրականացվող երկրորդ միջազգային չվերթն է։
Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում