Վաղը ԵԱՀԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում կանցկացնի Ասկերանի ուղղությամբ:
Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ դիտարկումը կանցկացվի Ղարաբաղի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն։
ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը կմասնակցի Ղարաբաղի Պաշտպանության բանակի դիրքերից:
Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ-ի առաքելության անդամների անվտանգությունը: