Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը ընդդիմությանը մեղադրում է թալանի ու կոռուպցիայի մեջ

Նոյեմբեր 17,2014 18:40

«Երբ երկրի նախագահն ասում է, որ 12 պահանջները նորից մեկ անգամ քննարկենք, անմիջապես դնում եք պահանջներ, պայմաններ, որ այս դեպքում կքննարկենք: Քննարկումների ընթացքում են պահանջներ ձեւավորվում, եւ ոչ թե քննարկում ենք ինչ-որ պահանջների դեպքում»,- այսօր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ելույթում այսպես անդրադարձավ եռյակի հայտարարություններին՝ Սերժ Սարգսյանի ակնարկից հետո:

Գալուստ Սահակյանի խոսքերով՝ «Կառավարությունը, որպես մասնագիտական մարմին, պատասխանել է այդ 12 կետերին: Հիմա կառավարությունը նորից պետք է վերանայի: Դուք ինձ ասում եք  բերեք 100 տոկոս համամասնական ընտրակարգ դարձրեք, հետո կքննարկենք: Ինձ հետ չեք քննարկելու, մասնագետների հետ եք քննարկելու: Այսինքն, մենք միշտ պատճառ ենք բերում ինչ-որ մի բան ոչ թե առաջ տանելու համար: Պայքարի գործիքները դրա համար չեն օգտագործում, պայքարողները պայքարում են, որպեսզի նպատակների հասնեն: Իսկ մենք փորձում ենք միջոցները օգտագործելով՝ ինչ-որ բան ապացուցել հասարակությանը: Բնականաբար, քաղաքական դաշտը սիրում է PR, բայց PR-ով պետություն չես պահի: Ինքդ քո հեղինակություն, քո աշխատանքը, քո մոտեցումները պետք է ամեն կերպ տանես, որ նպատակիդ հասնես: Իսկ մենք հաճախ նպատակը թողնում ենք, մտածում ենք այն միջոցները, որոնք կան, չեն բավարարում, նոր գործիքներ ենք վերցնում, որպեսզի ասենք՝ մենք ամենալավն ենք, ամենաբարին ենք: Առավել եւս այդ մասին խոսում են, հիմնականում ընդդիմության ճամբարը, որը մեծամասնությամբ նաեւ իշխանության են եղել: Երբեմն, մտորում եմ, որ ըստ երեւույթին ժամանակին իշխանության մեջ ամեն մեկն ինչ-որ մի կտոր տարել է ու դրանով կարողացել է իր թիմը նվաստացնել, ու այսօր վախից յուրաքանչյուր հարցից հետո խոսում են կոռուպցիայի մասին: Իհարկե, երկրում կոռուպցիա կա, բայց այդ կոռուպցիայի տեղն էլ այնպես մասնագիտորեն են նշում, որ ակամայից մտածում ես՝ եթե փորձ չունես, ո՞նց ես կարողացել ակամայից այդքան բանը մտածես»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ) says:

    Ամոթ է, երբ երկրիդ երկրորդ դեմք կոչվածը, որ մասնագիտությամբ բանասեր է և դասավանդել է դպրոցում, իսպառ անկարողություն է դրսևորում մայրենի լեզվի բառակազմության և շարահյուսության, ինչպես նաև պարզունակ բառընտրության հարցում…
    Թե այդ գիտելիքներով նա ինչպես է աղավաղել մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գաղափարը, դա անցյալ է…
    Իսկ այժմ երկրի, պետության ու ազգի արժանապատվությունն է այլասերում…
    Միթե ազգի արգանդը այնքան է ամլացել, որ զառամյալ հեքիաթասացի կերպարով թոշակառուին են նստեցրել օրենսդիր գահին, և ամեն անգամ ճիգ ու ջանք են թափում ` վերծանելու համար քաջնազարյան նրա անանհեթեթ արտաբերումները…
    Ամո’թ …!!!

  2. aghasi says:

    4 տարեկան երեխայի թոթովանքի է նման Գալուստի խոսքը։ Սա ամոթ չի ուղղակի խայտառակություն է։

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930