Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանությունը պահանջում է Վարդան Զեյնալյանին տուգանել 50.000 դրամով

Նոյեմբեր 17,2014 17:18

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց «Հասարակական դաշինք» նախաձեռնության անդամ Վարդան Զեյնալյանի դեմ դատական գործի քննությունը: ՀՀ ոստիկանությունը պահանջում է Վարդան Զեյնալյանին պատասխանատվության ենթարկել ՀՀ ՎԻՎ օր 182-րդ հոդվածով սահմանված` ՀՀ ոստիկանի իրավական պահանջը չկատարելու համար: Ոստիկանության պահանջի բավարարման դեպքում Վարդան Զեյնալյանը կենթարկվի 50.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության:

Հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանական բաժին տարված և վարչական դատարանի առջև որպես պատասխանող կանգնած ակտիվիստ Վարդան Զեյնալյանն այսօր հակընդդեմ հայց ներկայացրեց դատարան՝ պնդելով, որ հենց ոստիկաններն են ոչ օրինական գործողություններ իրականացրել ակտիվիստների նկատմամբ:

Դատարանը դատական նիստը հետաձգեց` հակընդդեմ հայցին ծանոթանալու համար: Հաջորդ դատական նիստի մասին կողմերը պատշաճ կերպով կծանուցվեն:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930