ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում այս պահին 5 րոպե ընդմիջում է հայտարարվել: HSBC բանկի նախկին աշխատակից, ամբաստանյալ Աշոտ Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը հանդես է գալիս պաշտպանական ճառով: Նա 60 էջանոց վերաքննիչ բողոք է ներկայացրել, իսկ պաշտպանական ճառը 50 էջից է բաղկացած: Նախագահող դատավոր Կարինե Ղազարյանը պաշտպան Լիպարիտ Սիմոնյանին ասաց, որ ճառը բողոքում համարյա ամբողջությամբ կար եւ «կրատկոսծ սեստրա տալանտա»:
Պաշտպանի բողոքն ուղղված էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռի դեմ, համաձայն որի՝ 5 տարվա ազատազրկման է դատապարտվել օժանդակության համար Աշոտ Առուշանյանը:
Կարդացեք նաև
Ըստ բողոքաբերի՝ դատավճռի հիմքում դրվեց դատարանի իսկ կողմից անթույլատրելի ճանաչված ապացույցներից մեկը՝ ինքնասպան եղած մեղադրյալ Արտաշես Գալուստյանի ցուցմունքը: Սա միակ ցուցմունքն էր Աշոտ Առուշանյանի դեմ: Պաշտպանական կողմը հայտնեց, որ Առուշանյանի դեմ ցուցմունքը տրվել է քննիչ Ալեքսանյանի հետ Ա. Գալուստյանի գործարքի արդյունքում, քանի որ այդ ցուցմունքից հետո կասկածյալի կալանքը փոխվել էր, որին իհարկե հետո հետեւել էր նրա եւ նրա որդու ինքնասպանությունը:
Լիպարիտ Սիմոնյանն ասաց նաեւ, որ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ն, որը տեղեկանք է ներկայացրել դատարան, նախաքննության ժամանակ չէր ներկայացրել այդ տեղեկանքը՝ 200 մլն դրամ շարժի վերաբերյալ, մինչդեռ այդ շարժը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Աշոտ Առուշանյանը Հայաստանում չի եղել, ինչը, ըստ պաշտպանի նշանակում է, որ «Մանանա»-ից գումարներ են դուրս գրվել:
Աշոտ Առուշանյանը հացադուլ հայտարարեց:
Մանրամասները՝ քիչ հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ