Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Իջեւանում տոնվել խորհրդային միլիցիայի օրը

Նոյեմբեր 17,2014 17:07

Նոյեմբերի 10-ին Իջեւան քաղաքում, ոստիկանության Իջեւանի բաժնի շենքի առաջ հանդիսավոր միջոցառում է կայացել: Ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Կարեն Հակոբյանի խոսքերով՝ քանի որ մինչեւ ոստիկանության մասին օրենքի ընդունումը նոյեմբերի 10-ը նշվել է որպես միլիցիայի օր, ուստի իրենք նպատակահարմար են գտել այդ օրը, միլիցիայի վետերանների մասնակցությամբ, միջոցառում կազմակերպել, որի ընթացքում ծաղիկներ են դրվել ոստիկանության շենքի առաջ գտնվող զոհված ոստիկանների հուշարձանին: Միջոցառմանը շուք է տվել զինվորական նվագախումբը:

Նշենք, որ նոյեմբերի 10-ը նշվել է որպես խորհրդային միլիցիայի օր: 2001թ. ապրիլի 16-ին ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, ՆԳ նախարարությունը վերանվանվել է ՀՀ ոստիկանություն, եւ ապրիլի 16-ը Հայաստանում նշվում է որպես ոստիկանության օր:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Garegin says:

    Ամեն ինչ հասկանալի է, սակայն ինչ կապ ունի մարզպետարանի ֆինվարչության պետ Ռ.Ներսիսյանի շինությունը, ավելի ստույգ կապ ունի, սակայն ոչ միլիցիայի օրվա հետ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930