Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Այվազյան. «Սահմանադրական դատարանը պատշաճ իրավական հիմնավորում է տվել»

Նոյեմբեր 17,2014 16:52

«Մենք պետք է արձանագրենք իրողությունը, որ ցանկացած պետություն պետք է մասնակցի ինտեգրման գործընթացին»,- այսօր՝ նոյեմբերի 17-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սահմանադրական դատարանի` Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու համաձայնագրի սահմանադրականության համապատասխանության որոշմանը, հայտարարեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը:

Նա նշեց, որ հայ հասարակությունը քաղաքացիական գիտակցության բարձր մակարդակի չի հասել, որպեսզի հանրաքվեով լուծվեր այդ խնդիրը. «Գործառույթները սահմանադրորեն վերապահված են նախագահին եւ Ազգային ժողովին, որոնք իրականացնում են դրանք` ժողովրդի անունից: Եթե Ազգային ժողովը` որպես ժողովրդի ներկայացուցիչ, համաձայն չէ այդ պայմանագրի հետ, կարող է չվավերացնել եւ այդ համաձայնագիրը իրավական ուժ չի կարող ստանալ»:

Վարդան Այվազյանը համարում է, որ Սահմանադրական դատարանը պատշաճ իրավական հիմնավորում է տվել, եւ այդ որոշմամբ չի խախտում գործող Սահմանադրությունը. «Սա հերթական վերազգային կառույցն է: Բացարձակապես Սահմանադրության որեւէ դրույթի խախտում չկա այս գործընթացում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930