Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել

Նոյեմբեր 17,2014 15:36

Այս պահին, 17-ը նոյեմբերի, ժամը 13:45, ես հացադուլ եմ սկսում ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի առջև ի նշան բողոքի Ղարաբաղ-Ադրբեջան շփման գոտում հայկական ուղղաթիռի խոցման պատճառների բացահայտման ու մեր երեք սպանված օդաչուների դիերի հետ վերադարձման

Սա միայն Պն-ի անելիքը չէ:

Ժողովուրդ, երբ մենք տաք-տաք ֆեյսբուքներում ստատուս ենք գրում, կամ մեր ամեն օրը վայելում, դա մեր զինվորների շնորհիվ է, դա նրանց օրուգիշեր սառելու, խիզախության շնորհիվ է, իսկ մենք ի՞նչ ենք անում, երբ մեր 3 զոհված տղերքի դիերը դեռ կենդանիների հոշոտման վտանգի տակ են…

Միայն կուրծք ծեծելով ֆեյսբուքյան էմոցիոնալ գրառումներ անելը, գազը թողելու պես մի բան է….

Մեր երկրում եթե կա մի կառույց, որին անվերապահորեն հավատում եմ, դա մեր Զինված ուժերն է, գիտեմ, որ պատասխան են տալու, գիտեմ, որ կարող են տղեքին ադրբեջանցիների կրակի տակից հանել, բայց նաև պարզ է, որ չեն ուզում նոր կորուստներ տալ…

Իսկ ինչո՞վ են զբաղված ԵԱՀԿ համանախագահները, ի՞նչ են արել մինչ օրս, որ խաղաղ ձևով ուղղաթիռի անձնակազմը հետ բերենք….եթե մի բան էլ արել են, շատ քիչ է, տղաները դեռ հոշոտման վտանգի տակ են, եթե արդեն չի եղել…

Դրա համար, անվերապահորեն վստահելով հանդերձ մեր բանակին, վրդովմունքս ու պահանջս հայտնում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի առաջ, և հայտարարում անժամկետ հացադուլ, քանի դեռ տղերքն ընկած են գելի երախի առաջ…

Հ.Գ. որպես զորացրված հետախույզ և պարզապես հայ զինվոր, հորդորում եմ ՊՆ-ին սա չընդունել սադրանք, ու զբաղվել սեփական գործով, չշտապելով, որպեսզի սխալներ
չլինեն…

Ես հավատում եմ ձեր սառը ու թարմ որոշումներին…

Davit Sanasaryan starts a hunger strike in front of OSCE Office

 Դավիթ ՍԱՆՍԱՐՅԱՆԻ ֆեյսբուքյան գրառումը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930