Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ուկրաինայի հակամարտությունը կարող է և «տոտալ պատերազմի» վերաճել. Պորոշենկո. РИА Новости

Նոյեմբեր 17,2014 15:10

Ուկրաինայի իշխանությունները երկրի արևելքի հակամարտության զարգացման տարբեր հնարավորություններ են դիտարկում և նույնիսկ նախապատրաստվել են «տոտալ պատերազմի սցենարին», այս մասին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հայտնել է գերմանական «Բիլդ»-ին տված հարցազրույցում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ին:

«Ես չեմ վախենում ռուսական զորքերի դեմ պատերազմից ու մենք նախապատրաստվել ենք տոտալ պատերազմի սցենարին: Այս պահին մեր բանակը շատ ավելի լավն է, քան 5 ամիս առաջ էր, և մենք ամբողջ աշխարհի աջակցությունն ունենք: Մեր զինվորները ցույց են տվել, որ կարող են պաշտպանել մեր երկիրը: Մենք միայն խաղաղություն ենք ուզում, բայց, ցավոք, մենք պետք է դիտարկենք նաև վատագույն սցենարը», – ասել է Պորոշենկոն՝ Ռուսաստանին մեղադրելով պայմանավորվածությունները խախտելու մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930