Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սամվել Խուդոյան. «Մերոնք մեր հերոսներին ոչ այնքան բարձր են գնահատում, որքան ադրբեջանցիք իրենց սրիկաներին»

Նոյեմբեր 17,2014 15:07

Հոգեբան Սամվել Խուդոյանն անդրադառնալով օրերս ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական կողմից հայկական ուղղաթիռի խոցմանը, կարծիք հայտնեց, որ ադրբեջանական հասարակությունում նկատվում է մի բան` որքան էլ անբարոյական քայլ է, նրանց համար դա նորմալ է:

«Բարոյական զարգացման աստիճաններ կան, ամենացածր մակարդակը, որ գտնվում են երեխաները, այն է` ինչ օգուտ է տալիս, դա է ճիշտը: Ինչը, որ պատժվում է, դա է սխալը, իսկ ավելի բարձր բարոյական նորմերը հասարակության կողմից ընդունված նորմերն են` ինչն է արդար, ինչը` ոչ: Ադրբեջանցիներն այդ զարգացման մակարդակում չեն, որ ըստ արդարության գնահատեն երեւույթները: Գնահատում են` ահա այս բանը պատիժ է բերում, պետք չէ անել, այսինքն` թշնամու ուղղաթիռ վնասվեց, մարդ մահացավ, դա լավ է, եւ այսպես իրենց հասարակության մեծամասնությունն է: Կան որոշ մտավորականներ, որոնք իրենց կարիերայի գնով դատապարտում են, բայց հասարակության մեծ մասն ու իրենց նախագահ Ալիեւն այդպես չեն մտածում: Իրենց մոտ զարգացման ամենապրիմիտիվ աստիճանն է, որը հատուկ է մինչեւ 7-10 տարեկաններին, նրանք դեռահասության տարիք էլ չեն մտել»,-ասաց պարոն Խուդոյանը:

Հոգեբանը վերլուծելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի քայլերը, ասաց, որ նա խոսում է հասարակության մեծամասնության լեզվով, նրանց մտածելակերպով է վարվում, իր ժողովրդին շոյելու համար է նման բան անում. «Գուցե նա ներքուստ այլ բան է մտածում, բայց հասարակության մի ստվար զանգված դեմ է նրան, ուստի թշնամի ազգի հետ վարվում է նրանց սրտով»:

Հոգեբանի կարծիքով` Ալիեւը դժվար թե այնքան պրիմիտիվ լինի, որ չհասկանա, թե իր քայլն ինչ հետեւանքներ կարող է ունենալ: Բայց դա, պարոն Խուդոյանի խոսքերով ասած` շատ հայտնի «տրյուկ է». «Եթե ուզում ես քո շրջապատի, հանրության ուշադրությունը քո վրայից շեղես, թշնամի գտիր դրսում, ուշադրությունը շեղի նրանց վրա: Ալիեւը շեղեց ուշադրությունը իր վրայից»:

Aravot.am-ի հարցին, ինչպիսի՞ հոգեվիճակում է մեր հասարակությունը, եւ արդյոք հանրության շրջանում առկա ատելությունն իշխանությունների նկատմամբ, պատերազմական իրավիճակում անտարբեր կպահի իրեն, հոգեբանն ասաց, որ սովորաբար պատերազմական իրավիճակում իշխանություն-բան հաշվի չեն առնում, եւ ատելությունն արտաքին թշնամու վրա են ուղղում. «Պատերազմի դեպքում մեծ ու փոքր իշխանություն- հասարակություն եղբայրն են դառնում»:

Մեր այն հարցին էլ, թե արդյոք արժանի՞ գնահատական ենք տալիս մեր հերոսներին, օրինակ` Ադրբեջանում քնած մարդուն կացնահարողին կամ ուսումնավարժական թռիչքի ուղղաթիռը խոցողին հերոսի կոչում ու մեդալ են տալիս, հոգեբանն ասաց. «Նրանց մտածելակերպն է` ոչխար գողացան, քնած մարդուն սպանեցին` ուրախանում են: Մերոնք մեր հերոսներին ոչ այնքան բարձր են գնահատում, որքան ադրբեջանցիք իրենց սրիկաներին: Մերոնցից շատերին կարելի է հերոսի կոչում տալ, մի հատ մեդալ են տալիս, օրինակ` այն տղային, որն անզեն դիմակայեց ադրբեջանցիներին, իսկական հերոսությունը դա է, բայց մեզ մոտ մարդկանց շքանշան են տալիս, որոնք բան չեն անում»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930