Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Մեր թիրախն այլեւս չի կարող կառավարությունը լինել»

Նոյեմբեր 17,2014 14:50

Այն, որ 2015 թվականի բյուջեի նախագծի քննարկումները բավական հանդարտ մթնոլորտում անցան`թե հանձնաժողովներում, թե խորհրդարանի լիագումար նիստում, բացառությամբ առանձին անձնավորված սուր ելույթների, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը չի համարում կառավարության, մասնավորաբար, վարչապետի հետ լիակատար կոնսենսուսի արդյունք:

Ավելին, նա եկել է այն եզրահանգման, որ երկրում լրջագույն գործընթացներ են տեղի ունենում եւ կառավարությունն իր դերակատարությամբ, ըստ էության, դրանց վրա ազդեցություններ չունի, հետեւաբար, ունակ էլ չէ ինչ-որ բան փոխել:

«Մենք ներկայացրել էինք 12 կետ, որն իրականություն չդարձավ, հիմա մեր խնդիրն այլեւս կառավարությունը չէ, գործող նախագահն է, ումով պայմանավորված է եւ երկրի տնտեսական զարգացումը, եւ բարոյահոգեբանական վիճակի անկումը, եւ կառավարման համակարգի ձախողումները: Բոլոր ուղղություններով հրահանգն իջնում է Բաղրամյան 26-ից: Մեր թիրախն այլեւս չի կարող գործող կառավարությունը լինել: Ուստի, որ կառավարությունը կարող է որեւէ բան փոխել, մանավանդ հաշվի առնելով ստացած ժառանգությունը, որեւէ ակնկալիք չունենք»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պատգամավորը` հավելելով, որ գալ տարվա բյուջեի նախագիծը չէր կարող հետաքրքրության առաջացնել, մանավանդ որ, այն որեւէ հույս էլ չէր ներշնչում, որ երկրում որեւէ բարեփոխում կարող է լինել:

«Մեր խնդիրը հստակ է`ամբողջական իշխանափոխությունն օրակարգային հարց է»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930