Հազար անգամ ահազանգվել է այն մասին, որ ավտոմեքենաները զավթում են մայթերը, որոնք հատկացված են հետիոտնին՝ ազատ ու անվտանգ տեղաշարժվելու համար: Եվ եթե մեքենայատերերն արհամարհում են այս երկրի օրենքներն ու կարգը, ապա կարելի է ենթադրել, որ այս հարցում նրանց հետ «համագործակցում են» մեր ճանապարհային ոստիկանության ավտոտեսուչները: Իրենց ծառայողական մեքենաներով նրանք առոք-փառոք շրջում են Երեւանի փողոցներում՝ չտեսնելով երթեւեկության այս բացահայտ խախտումները:
Լուսանկարները՝ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2014