Այսօր ԱԺ-ում սահմանամերձ համայնքներին արտոնություններ տալու կառավարության ներկայացրած օրինագծի քննարկման ժամանակ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց բնակիչների բուժօգնությունից: Նախագծում նշված է, որ ադրբեջանցիների գնդակոծության հետեւանքով վիրավորված քաղաքացիներին բուժօգնություն կտրամադրվի: Հովհաննես Մարգարյանը հարցրեց՝ «Այն քաղաքացիները, որոնք չեն վիրավորվել, բայց սթրեսի մեջ են այդ կրակոցներից եւ տարբեր հիվանդություններ են ձեռք բերել, ճիշտ չի՞ լինի բոլորին նույնանման տեղամասային աջակցություն լինի»:
Տարածքային նախարարի պաշտոնակատար Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ դա մասնագիտական խնդիր է. «Եթե սթրեսը հստակ նկարագրված է, ապա դա նույնպես ախտորոշում է: Ինչ վերաբերում է զանգվածային առողջապահական ծառայություններին, ապա դա լայն խնդիր է, ինչն այս պահին նպատակահարմար չէ, որովհետեւ արդեն օգնության ծավալները հստակեցվել են, իսկ այդպես որոշակի գնահատական տալ չենք կարող»:
Հովհաննես Մարգարյանն առաջարկեց նաեւ սահմանամերձ 30 համայնքներում ամուսնանալիս զույգերին միանվագ օգնություն տալ:
Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ դա չեն ներառել ոչ թե նրա համար, որ գաղափարը մերժելի է կամ նպատակահարմար չէ, այլ՝ այս օրինագծով ուզում են մարդկանց որոշակի ֆինանսական, կենցաղային խնդիրներ լուծել, ոչ թե երիտասարդ ընտանիքների աջակցության ծրագիր անել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ