Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլիպ Պոլկն անցկացրեց վարպետության դաս հայ դաունհիլլերների համար

Նոյեմբեր 17,2014 13:52

Արագ վայրէջք Ֆիլիպ Պոլկի հետ

 Առաջին անգամ Հայաստանում էր դաուհիլլի վարպետ, լեռնային էքստրեմալ  հեծանվասպորտի բազմակի չեմպիոն, հեծանվասպորտի լեգենդ սլովակ Ֆիլիպ Պոլկը:  Նա ապացուցեց, որ հեծանիվը միայն փոխադրամիջոց չէ:

Դաունհիլլը (downhill – վայրէջք բլուրից) կամ արագ վայրէջքը լեռնային հեծանվասպորտի էքստրեմալ տեսակ է, որը ենթադրում է մրցուղու հաղթահարում որոշակի ժամանակահատվածում: Դաունհիլլին բնորոշ մրցուղին բաղկացած է տարբեր հատվածներից՝ զառիթափ վայրէջքներ, կտրուկ շրջադարձներ, անհարթություններ՝ լի փոսերով ու բլրակներով, ինչպես նաև այլ խոչընդոտներ: Մրցուղու վրա հեծանվորդը սլանում է միջինը մոտ 25 կմ/ժ արագությամբ:

Դաունհիլլը աշխարհի ամենատեսարժան սպորտաձևերից մեկն է:

Ֆիլիպի այցի նպատակը Red Bull Local Hero մրցավազքին մասնակցելն էր, որն անցկացվում է աշխարհի շատ երկրներում: Հայաստանի դաունհիլլերները հնարավորություն ունեցան հանդիպելու, շփվելու և ստանալու խորհուրդներ դաունհիլլի լեգենդից: Հեծանվորդների հանդիպումը կայացավ նոյեմբերի 15-ին Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի հարակից տարածքում:

Մրցավազքին մասնակցեց 17 հայ հեծանվորդ: Նախ Ֆիլիպ Պոլկն անցկացրեց մասթեր կլաս ծովի մակերևույթից 2100 մ բարձրության վրա, ապա 15 րոպեում ցուցադրական վայրէջք կատարեց: Տեղացի հեծանվորդները փորձեցին կրկնել հայտնի հեծանվորդի ցուցանիշը: Երկրորդ վայրէջքին հեծանվորդներն ավելի պատրաստ էին ու գիտեին ինչպես արագ իջնել բլրից և առանց ընկնելու շրջադարձ կատարել:

Ֆիլիպը նշեց, որ հաճույքով կվերադառնա Հայաստան, քանի որ Հայաստանի լեռնային տեղանքը և քաղաքային շինությունները իդեալական են դաունհիլլի համար:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930