Նոյեմբերի 15-ին, ժամը 21.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Արթիկի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ կողատակի ծակած-կտրած» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1992 թ. ծնված Սամվել Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին Սամվել Պ.-ի մայրը հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձը, անհայտ վայրում և հանգամանքներում, սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է որդու աջ կողատակին` պատճառելով վնասվածք:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Սամվել Պ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կարդացեք նաև
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սամվել Պ.-ին նոյեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Արթիկ քաղաքի երկաթգծի կայարանի տարածքում դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել 1994 թ. ծնված Դավիթ Ա.-ն:
Դավիթ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն