Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանը հարցեր ունի՝ կապված խոցված ուղղաթիռի հետ. «Ա1+» (տեսանյութ)

Նոյեմբեր 17,2014 13:24

6-րդ օրն է, որ հակառակորդի խոցած հայկական ուղղաթիռի օդաչուների անշնչացած մարմինները գտնվում են մեր աչքի առաջ, սակայն մենք Հայաստանի քաղաքական ղեկավարության արգելքի պատճառով չենք կարողանում վերցնել և հողին հանձնել նրանց:

Եվ այս փաստն ամեն րոպե տրորում է բոլորիս, այդ թվում՝ բանակում գտնվող սպաների և զինվորների, արժանապատվությունը:

Նման ամոթալի երևույթը վկայում է հետևյալի մասին.

Իմ դիտարկմամբ՝ մեր ուղղաթիռներն անցել են շփման գծի հայկական կողմի սահմանը և թռիչքը շարունակել չեզոք գոտում: Բացառված է, որ նրանք սխալված լինեին, քանի որ նախ՝ շատ ցածր էին թռչում, ուստի իրենց համար տեսանելի էր ամեն ինչ և, բացի այդ, երկու ուղղաթիռ միաժամանակ չէին կարող նույն սխալը գործել: Նշանակում է, նրանք հրաման են կատարել: Այդ դեպքում ո՞վ է որոշել ուղղաթիռների երթուղին ու առանց պաշտպանիչ ջերմաբալոնների չեզոք գոտով թռչելու հրաման տվել՝ այդպիսով նրանց վերածելով հակառակորդի համար գրեթե 100 տոկոսանոց խոցելի թիրախների: Արդյո՞ք սա դիտավորություն չէ, թե՞ միայն հանցավոր անփութություն է: Նման կասկած է առաջանում հատկապես այն պատճառով, որ հակառակորդը կարծես թե կազմ ու պատրաստ սպասում էր:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930