Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կին բռնաբարած ոստիկանը 15 տարվա ազատազրկման դատապարտվեց

Նոյեմբեր 17,2014 13:04

Գողության եւ բռնաբարության մեջ մեղադրվող նախկին ոստիկան Էդգար Վարագյանն այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ դատապարտվեց տասնհինգ տարվա ազատազրկման: Վճիռը հրապարակվեց առանց տուժող կողմի մասնակցության:

Նա մեղավոր ճանաչվեց քրեական օրենսգրքի 175 հոդվածի երրորդ մասի 1-ին կետով , 131 հոդվածի երկրորդ մասի երկու, երեք, չորրորդ կետերով, 139 հոդվածի առաջին մասի չորրորդ կետով, 138 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով եւ 183 հոդվածի 3-րդ մասի 3 եւ 6 կետերով:

Դատարանը որոշեց նախկին ոստիկանի մեքենայում հայտնաբերված պլաստմասե ատրճանակը, վարձակալած բնակարանից տուժող Կարոլինա Բաղումյանի մերսեդեսում հայտնաբերված կպչուն ժապավենի կտորները, սեւ ներկանյութի բալոնը, ոչնչացնել եւ Կարոլինային վերադարձնել իրեղեն ապացույց ճանաչված նրա իրերը:

Դատարանը որոշեց տուժող Կարոլինայի քաղաքացիական հայցը բավարարել մասնակի, մեղադրյալից հօգուտ Բաղումյանի բռնագանձել երեք միլիոն 907.000 դրամ:

Նախկին ոստիկանին դատական դահլիճից հեռացրին. «Աստված երեխեքիդ դեմը բերի» դատավորին ուղղված նրա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը 18 տարվա ազատազրկում էր միջնորդել:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Վարագյանը, նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին դիմակավորված մտել է Ք.Բ.-ին պատկանող տուն, զենքի սպառնալիքով կապել Ք.Բ.-ի և նրա դստեր՝ անչափահաս Է.Ս.-ի ձեռքերը, հափշտակել ոսկյա զարդեր ու 5000 ԱՄՆ դոլար գումար, նաեւ արժեքավոր գույք,

հետո հարկադրաբար մորն ու դստերը տեղավորել նրանց իսկ պատկանող ավտոմեքենայի բեռնախցիկում, տեղափոխել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք, որտեղ բեռնախցիկից դուրս բերելով մորը՝ իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, այնուհետեւ բեռնախցիկից դուրս է հանել նրա դստերը և մոր հետ նրան թողնելով դաշտում՝ նրանց ավտոմեքենայով հեռացել է:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. վահան says:

    «Կին բռնաբարած ոստիկանը …!» Ավելի հաջող կլիներ «Բռնաբարության համար …», թե չէ ստացվում է որ ուրիշ ….. մեղա Տեր!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930