Լրահոս
Օրվա լրահոսը

Որպեսզի բարձրաստիճան պաշտոնյան չհայտարարի՝ «մեռնող երկիր ենք»

Նոյեմբեր 17,2014 14:30

Մեզանում վաղուց ամրագրված կարգ է՝ խոսել մի երեւույթի մասին եւ անել ճիշտ հակառակը: Մերկապարանոց չերեւալու համար փաստեմ մի քանի օրինակ: Տարիներ շարունակ խոսվում է մանր ու միջին բիզնեսին արտոնություններ տալու մասին եւ արվում է ճիշտ հակառակը՝ մանր կրպակները կուլ են գնում անընդմեջ բացվող նոր «սուպերմարկետներին»: Անցյալ դարի 80-ականի վերջերին հետամնաց Թուրքիան, ունենալով Եվրոպայում տնտեսագիտական կրթություն ստացած նախագահ Օզալին (Թուրքիայի 8-րդ նախագահն էր՝ 1989-1993թթ.), ով վարչապետ էր 1983-1989թթ, շատ արագ վերականգնեց իր տնտեսությունը եւ կարճ ժամանակահատվածում տարածաշրջանում դարձավ թելադրող: Ի դեպ, Օզալի նախաձեռնությամբ արտոնություններ տրվեցին մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին, դրանք էին՝ մի քանի տարով հարկային բեռից ազատելը եւ անտոկոս վարկերը (ոչ թե արտաքուստ ցածր տոկոս, իսկ իրականում խորհրդատվության անվան տակ անհամեմատելի բարձր տոկոս):

Մինչդեռ, երբ մեր երկրի նախագահին հարց են ուղղում, թե ինչո՞ւ է շաքարավազի ներկրումը երկրում հանդիսանում մեկի մենաշնորհը, պատասխանում է, թե փոքր երկիր ենք, քանի՞ հոգի պետք է զբաղվեր այդ գործով, առանց խորհելու, որ, իրոք, փոքր երկիր ենք ու մենաշնորհները կարող են կործանարար լինել առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրման դեպքում: Եթե մենաշնորհ չլիներ եւ այդ գործով զբաղվեր, ասենք, 10-15 ընտանիք, այսօր մեկ՝ Ալեքսանյան ընտանիքի փոխարեն, Հայաստանում շատ, թե քիչ բարեկեցիկ կյանքով կապրեր եւս 10-15 ընտանիք, խնդիրը նույնն է վառելանյութի եւ այլ առաջին անհրաժեշտության ապրանքների մենաշնորհային ներկրման գործում: Եվ այդ պարագայում երեւի միջին խավ էլ կունենայինք:

(շարունակելի)

Գ. Ա.

«Առավոտ» օրաթերթ
15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930