Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՏՄ-ին անդամակցելով բանկային համակարգը, ազգային դրամն ու դեմոգրաֆիան վտանգի տա՞կ են

Նոյեմբեր 17,2014 12:43

Եկող տարվա բյուջեն հնարավորությունների բյուջե է: Այսօր «Փաստարկ» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ զերծ մնալով եկող տարվա բյուջեին այլ գնահատականներ տալուց: Ըստ նրա, կարեւորն այն է, որ այս բյուջեում «շատ համեստ թվեր են ներկայացված, հատկապես՝  եկամուտների մասով:

Թաթուլ Մանասերյանը չի բացառում, որ համաշխարհային եւ տարածաշրջանային իրադարձություններով պայմանավորված` Հայաստանի տնտեսության մեջ որոշակի անկման միտումներ լինեն, սակայն պարոն Մանասերյանը չի կիսում այն տեսակետը, որ ԵՏՄ-ին անդամակցելը Հայաստանի համար ինքնիշխանության կորուստ է: Ըստ նրա` մեր երկրի համար անդամակցությունն այդ միությանը, թեեւ դանդաղ, բայց նոր հնարավորություններ կբացի:

Տնտեսագետը գտնում է, որ Հայաստանը պետք է սփյուռքը որպես սպառողական շուկա դիտարկի եւ տեղական արտադրությունը զարգացնելով` աշխատատեղեր ավելացնի, ինչն էլ իր հերթին սոցիալական խնդիր կլուծի եւ արտագաղթը կկանխի:

Պարոն Մանասերյանը կարծում է, որ տնտեսական աճ ապահովելու համար,  առաջնահերթ ուշադրություն պետք է դարձնենք գյուղատնտեսությանը. «Մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում հողատարածքներին, դրանց մի մասը չի մշակվում, եթե մշակվեն, ապա գյուղացիները արտագնա աշխատանքի չեն մեկնի հողը մշակեն եւ արտադրությունը կզարգանա»:

Ըստ նրա, մեր երկիրը տնտեսական աճ կարող է ապահովել նաեւ գիտական արտադրությունների հաշվին: Տնտեսագետը գտնում է, որ փոքր եւ միջին բիզնեսին տրվող արտոնությունները, նախեւառաջ, պետք է քննարկվեն այդ բիզնեսի ներկայացուցիչների հետ, որպեսզի հակառակ արդյունք չունենանք, ինչպես որ եղավ Շրջանառության հարկի նվազեցման դեպքում:

Թաթուլ Մանասերյանի խոսքերով, ԵՏՄ անդամակցությունը կարող է շահավետ լինել, եթե գյուղատնտեսությունը զարգացնենք, գիտատար արտադրությունները, վերամշակող ճյուղերը, հակառակ դեպքում այդ միությանն անդամակցելով հնարավոր է վնասներ կրենք. «Եթե Հայաստանի առանձին ճյուղերի մրցունակությունը չբարձրանա, ապա ԵՏՄ երկրներից՝ Հայաստան կներկրվեն ապրանքներ եւ տեղական արտադրանքը դուրս կմղեն»:

Ըստ տնտեսագետի, ԵՏՄ-ին անդամակցելու հնարավոր վտանգների է նաեւ  արտագաղթի ավելացումը, քանի որ ստեղծվում են արտագաղթի համար օրինական պայմաններ, հատկապես, որ անդամ երկրներում գործունեություն ծավալելու համար միջինից բարձր կրթություն է անհրաժեշտ. «Սա ազգային անվտանգության խնդիր է: Պետք է հավելյալ աշխատատեղեր ստեղծվեն, որ արտագնա աշխատողներին հետ բերենք: Այս մարտահրավերները ռեալ են»:

ԵՏՄ-ին անդամակցելու դեպքում մեր երկրին սպառնացող հնարավոր վտանգներից Թաթուլ Մանասերյանը նաեւ համարեց բանկային համակարգը ռիսկի ենթարկելն ու ազգային դրամը արժեզրկելը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930