Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության իրականացրած ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների արդյունքում հաշվարկվել է 34.0 մլն.դր շրջակա միջավայրին հասցված վնաս

Նոյեմբեր 17,2014 11:57

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 10-14.11.2014թ. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.53 մլն.դր.  ընդհանուր գումարի վարչական տուգանքի 16 որոշում և հաշվարկվել է 34.0 մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված  ապօրինի ծառահատման չորս գործերի քննության արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազ.դր. ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Երևանի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 100.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 40.44 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված ջրերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 300.0 հազ.դր. գումարի վարչական տուգանքի  որոշում և հաշվարկվել է 33.96 մլն.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից մեկ տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտման համար տրվել է այն վերացնելու վերաբերյալ  պարտադիր  կատարման հանձնարարական, իսկ բաժնի վարույթին հանձնված մեկ գործի քննության արդյունքում կայացվել է 300.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում, իսկ  Սյունիքի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների համար տրվել է խախտումները վերացնելու պարտադիր կատարման երեք հանձնարարական:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման

երեք գործի քննության  արդյունքում ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 300.0 հազ.դր ընդհանուր  գումարի վարչական տուգանքի որոշումներ:

Գեղարքունիքի տարածքային բաժնի, ՀՀ ոստիկանության Ճամբարակի և Գավառի բաժինների կողմից իրականացված համատեղ շրջայցերի ընթացքում  հայտնաբերած խեցգետնի ապօրինի որսի համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու  որոշում, իսկ առգրավված 16.4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Սևանա լիճ:  Հայտնաբերվել և առգրավվել է տիրազուրկ 160 հատ /30.5կգ/ կարաս տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար  Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0 հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ  Շիրակի տարածքային բաժնի կողմից  տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0 հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.3 մլն.դր. գումար:

ՀՀ բնապահպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930