Թուրքական «Գենչլերբիրիլիգի» ֆուտբոլային ակումբի նախագահ Իլհան Ջավադովը պլանավորում է պայքարել իր թիմում ֆուտբոլիստների մորուք աճեցնելու դեմ՝ ամեն մի մորուքի համար 8,9 հազար եվրո տուգանք սահմանելով:
«Ես 80 տարեկան եմ եւ ամեն օր սափրվում եմ: Ակումբը իմամ-խատիբնեերի դպրոց չէ: Դուք մարզիկ եք: Դուք երիտասարդների համար օրինակ պետք է լինեք», – ասել է նա իր ֆուտբոլիստներին:
Ջավադովը ցանկացել է Թուրքիայի ֆուտբոլի ղեկավար Յիլդիմ Դեմիրորենին համոզել, որպեսզի թուրքական ֆուտբոլում մորուք աճեցնելու համազգային արգելք դրվի: Սակայն վերջինը նրան պատասխանել է, թե ՈՒԵՖԱ-ն այդպիսի բան թույլ չի տա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև