Գերմանիայի ֆուտբոլային լիգայի ղեկավար, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին նախագահ Ռայնհարդ Ռաուբալը չի բացառում, որ ՈՒԵՖԱ-ն կարող է մտածել ՖԻՖԱ-ի կազմից դուրս գալու մասին, եթե վերջինն ամբողջությամբ չհրապարակի աշխարհի 2018 եւ 2022 թվականների առաջնություններն ընդունող երկրների որոշման առնչությամբ իրականացված հետաքննության՝ ՖԻՖԱ-ի քննչական պալատի ղեկավար Մայքլ Գարսիայի հաշվետվության բոլոր մանրամասները:
Միջազգային ֆեդերացիան հրապարակել է միայն ընդհանուր եզրակացությունները, որոնք հավաստում են, թե ոչ մի խախտում չի հայտնաբերվել:
«Անհրաժեշտ է երկու բան անել. հրապարակել հետաքննության ամբողջական հաշվետվությունը եւ Գարսիայի հաշվետվության ամբողջական տեքստը: Միայն այդպես ՖԻՖԱ-ի հեղինակությունը կպահպանվի: Մենք ունենք մեթոդներ ստիպելու ՖԻՖԱ-ին՝ ուշադրություն դարձնել մեր պահանջներին: Դրանցից գլխավորը ՖԻՖԱ-ի կազմից ՈՒԵՖԱ-ի դուրս գալն է», – Ռաուբալի խոսքերը մեջբերել է «The Telegraph»-ը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը Global Look Press-ի