Ուկրաինայի ճգնաժամի եւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ վատացող հարաբերությունների պայմաններում պետք է օգտագործել ցանկացած հնարավորություն Մոսկվայի հետ երկխոսելու համար: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ավստրալիական Բրիսբեն քաղաքում տեղի ունեցող «քսանյակի» գագաթաժողովի ժամանակ: «Պետք է կառչել ցանկացած հնարավորությունի եւ օգտագործել այն»,- ասել է նա: Գրում է Tass.ru-ն:
Անգելա Մերկելը շաբաթ օրը Բրիսբենում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Եվրախորհրդի նախագահ Ժան Կլոդ Յունկերի հետ: «Այդ բանակցությունները եղել են հավատ ներշնչող»,- ընդգծել է նա: