Ղազախստանում այսօր ավարտվող ծանրամարտի աշխարհի առաջնության գերծանր քաշային տղամարդկանց պայքարում հայաստանցի Ռուբեն Ալեքսանյանը տհաճ անակնկալ մատուցեց:
Ռուբենը, որ մեդալի հավակնորդներից մեկն էր, պոկում վարժությունում առաջին մոտեցման համար պատվիրել էր 190 կիլոգրամ: Սակայն այդ քաշը երեք մոտեցումներում էլ չենթարկվեց նրան: Զրո վաստակելով՝ 24-ամյա մարզիկը ոչ միայն դուրս մնաց ընդհանուր պայքարից, այլեւ մեր հավաքականին օլիմպիական վարկանիշային անչափ կարեւոր միավորներ չբերեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Այդ միավոր չբերելն արդեն ռազմավարական հարց է, որ առաջին հերթին մարզիչիներին պետք է անհանգստացներ: Ցավալի է, որ մարզիկը չի կարողացել 190 կգ նվաճել, բայց միայն նրան մեղադրել օլիմպիական միավորների համար չի կարելի: Մարզիչներն էլ պետք է գիտենաին իրենց սանի հնարավորությունն ու կոնրկետ այդ պահի մարզական/հոգեբանական վիճակը ու համապաստխան քաշ պատվիրեյին, քանի որ իրենք են պատասխանատու ընդհանուր թիմի առաջնթացի ու օլիմիպիական ուղեգրի համար: