Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու. «Հայաստանում Մայդան չի լինի» (Ֆոտոշարք)

Նոյեմբեր 16,2014 15:40

Հիմնադիր խորհրդարանի պատգամավորության թեկնածու ինքնաառաջադրած Հայկ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ այսօր՝ նոյեմբերի 16-ին Ազատության հրապարակում նախատեսված էր հանրային քննարկում, որը եղանակային պայմանների պատճառով տեղափոխվել է մյուս շաբաթ օրը:

Չնայած հետաձգմանը, քննարկումը մասնակիորեն կայացավ, Հայկ Գրիգորյանը եւ շարժման այլ երիտասարդներ ներկայացրին «100 ամյակը առանց ռեժիմի» շարժման ռազմավարությունը, քայլերը, անելիքները եւ հիմնադիր այլընտրանքային խորհրդարանի ձևավորման գործընթացը:հանր...

Aravot.am-ի հարցին՝ ինչ կապ ունի Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը ռեժիմի հետ, Հայկ Գրիգորյանը պատասխանեց. «Այո, 2015 թ ապրիլի 24-ին ռեժիմը պետք է հեռացվի…Ես ինքս հավատում եմ դրան ու էլի մարդիկ կան, որ հավատում են, քանի որ կա մշակված ռազմավարություն, ուղղակի շարժումը մի քիչ փակ է, ռազմավարական քայլեր են մշակվել, որոնք չեն հրապարակվելու:հանր....

Եթե քաղաքացին հարց է տալիս, թե ո՞նց եք ռեժիմը հեռացնելու, դա ավելի շատ ռազմավարական խնդիր է, քաղաքացին պետք է հավատա ու վստահի ծրագրին ու թիմին: Շարժումը՝ իր կազմով, որոնք հիմնադիր խորհրդարանի անդամներ են, պետք է հետաքրքրի քաղաքացուն, այդ թիմին պետք է վստահեն, իսկ թե որ օրը, որ ժամին եւ ինչով կհեռացվի ռեժիմը, դա չհրապարակվող բան է».-ասաց մեր զրուցակիցը:

Նա նաեւ հայտնեց, որ Հայաստանում երկփեղկված հասարակություն չկա, 99 %-ը դեմ է ռեժիմին եւ Մայդան այստեղ չի կարող լինել: Հարցին՝ անարյուն մեթոդներո՞վ են հեռացնելու, պատասխանեց. «Անարյունն ու արյունը կախված է իշխանություններից: Դրանից էլ բխում է հարցը թե ինչու է ընտրվել հենց ապրիլի 24-ը, այդ օրը պահանջատեր է ժողովուրդը, անկախ կուսակցական շահերից՝ բոլորը համախմբված են: Մենք կարծում ենք, որ կորցրել ենք պատմական հողեր, իսկ այժմ ունենք 1/10-րդ երկիր՝ իր տարածքով, որտեղ կան տարբեր կուսակցություններ ու ոչ մի հաջողության չենք հասնում: Ինչ վերաբերում է ապրիլի 24-ին, այդ օրը ճանապարհները բաց են, բոլորը Երեւանում են՝ ցեղասպանության զոհերի հիշատակին տուրք մատուցելու համար: Եթե իշխանությունները ճանապարհները փակեն ու թույլ չտան մարդկանց սգո տուրքը մատուցել, դրանով կընդգծեն իրենց տեսակը»:

Ըստ Հայկի, Շարժումը առաջնորդողների թիմը հաստատակամ է, որ հետ քայլ չի լինելու, քանի որ նահանջելու կամ զիջելու որևէ բան չունեն:հանր.

Իմիջիայլոց, հավաքվածների շուրջը պտտվում էին ոստիկաններ, նրանցից երկուսը մոտեցան եւ թռուցիկներ խնդրեցին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930