Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում»

Նոյեմբեր 16,2014 14:18

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունը ՍԴ որոշման եւ ԵՏՄ անդամակցության վերաբերյալ

2014-ի հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվեց Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագիր։ Նոյեմբերի 14֊-ին ընդամենը 15 րոպե տևած նիստում այդ ծավալուն փաստաթուղթը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանելու մասին Սահմանադրական Դատարանի կայացրած հապճեպ որոշումը խորացնում է հանրության անվստահությունը դատական այդ ատյանի նկատմամբ եւ ընկալվում որպես ՀՀ ղեկավարության որդեգրած քաղաքականությանը կուրորեն սատարելու ակտ։ Առանց պատշաճ հրապարակային քննարկումների` Հայաստանի ԵՏՄ անդամակցության մասին պայմանագրի ստորագրումն ու ՍԴ կողմից այդ փաստաթղթի վավերացումը հղի է մի շարք վտանգներով.

.սահմանափակված լինելով ԵՏՄ պայմանագրով նախատեսված պարտավորություններով եւ փաստացի հայտնվելով Ռուսաստանի լիակատար ազդեցության ներքո, ՀՀ-ն կորցնելու է ինքնիշխանության բաղադրիչները ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական հարթակներում։ Որպես հետեւանք, իրատեսական են դառնում երկրի քաղաքացիների` ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված տարրական իրավունքներից ` խոսքի, խղճի, մտքի ազատությունից զրկվելու միտումը: Այդ իրավունքները սահմանափակելու մասին Հայաստանում ՌԴ դեսպանատնից հնչող պաշտոնական «հորդորները» որպես ակնհայտ սպառնալիք արդեն իսկ իրականացան նոյեմբերի 14-ին քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների բողոքի ակցիան ոստիկանական ուժերի ներգրավմամբ ճնշելու միջոցով:

.ՀՀ քաղաքացին ԵՏՄ պայմանագրի ուժով պատանդ է դառնալու իր հայրենիքում, որի վրա տարածվելու են ՌԴ նկատմամբ իրականացվող միջազգային պատժամիջոցները` որպես այդ երկրի կայսերապաշտական հավակնությունները զսպելու մեխանիզմ: Դա հանգեցնելու է արտագաղթի նոր ալիքի` երկիրը հայաթափելու հեռանկարով:

«Եվրոպական ընտրություն» քաղաքացիական նախաձեռնությունն իր խորը մտահոգությունն է հայտնում ՀՀ իշխանությունների եւ հիմնական կուսակցությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ եւ հայտարարում է, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանը հայտնվել է ինքնիշխանությունը կորցնելու եւ «թավշյա» անեքսիայի ենթարկվելու վտանգի տակ: Նախաձեռնությունը դատապարտում է ՍԴ ընդունած հապճեպ որոշումը և կոչ անում ՀՀ քաղաքացիներին Ազգային Ժողովից պահանջել չվավերացնել երկրի պետականությանը սպառնացող փաստաթուղթը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Nara says:

    Օրինակ, Լատվիայի դպրոցներում երեխաներին այլեւս առաջարկում են նույն տուալետից օգտվել, քանի որ դեռ պարզ չի՝ երեխան որ ՍԵՌն է ընտրելու ապագայում(((((((:…………… Եթե ձեզ վճարում են ձեր աշխատանքի համար, դա դեռ չի նշանակում, թե դուք ինչ-որ արժեք եք ներկայացնում, կամ իրավունք ունեք ազգը դեգրադացնող գաղափարներ քարոզել թերթերի միջոցով, ինչքան էլ փորձեք խորամանկ «փաթեթավորում» անել(((((((((:

  2. Nara says:

    Եթե նույնիսկ ուրիշ ոչ մի օգուտ էլ չլիներ(օգուտները շատ են), ուրեմն հենց միայն մեր երեխաներին այլասեռումից փրկելու համար մենք մի կերպ պատսպարվելու ենք Ռուսաստանի թեւի տակ, որ ձեր նմանները վաղը զոռով չմտնեն մեր տները ու չգողանան մեր երեխաներին բառիս բուն իմաստով: Այ մարդ, էսքան պնդերես(մեղմ ասած) կարելի է լինել,,,, Ձեզ ագրեսսիան չափ ու սահման չունի:

  3. Nara says:

    Ув. коллектив “Аравот”-а! Я думаю, что в жизни есть случаи,когда даже за большие деньги нельзя делать все,чего требует от вас! И, пожалуйста, не надо притворяться, что это всего лишь обыкновенная статья! Вы лучше других знаете всю правду! Ведь у вас тоже есть или будут дети???!!!

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930