Սոչիում ընթացող շախմատի աշխարհի թագի համար մրցամարտի վեցերորդ տուրում սպիտակներով խաղացող աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը 38-րդ քայլում հաղթանակ տարավ հավակնորդ Վիշվանաթան Անանդի նկատմամբ: Հաշիվը դարձավ 3,5:2,5:
Այսօր գրոսմայստերները հանգստանում են: Վաղը՝ յոթերորդ պարտիայում նորվեգացին կրկին խաղալու է սպիտակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ