Ղազախստանում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության մասնակիցներն այսօր եզրափակում են պայքարը: Քիչ առաջ մրցելույթներն ավարտեց հայաստանցի +105 կգ քաշային Հայկ Հակոբյանը, որը հանդես էր գալիս «B» խմբում:
Հայ ծանրորդը երկու վարժություններում ընձեռված երեքական փորձերից կատարեց երկուական հաջողված մոտեցում, երկամարտի 400 (182+218) կգ արդյունքով խմբում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը եւ Հայաստանի հաշվարկին օլիմպիական վարկանիշային միավորներ բերեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ