Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է պետք բարեփոխումներ անելու համար

Նոյեմբեր 16,2014 10:10

Վերջերս մահացել է Կախա Բենդուկիձեն՝ գործարար եւ տնտեսագետ: Ինձ թվում է` նա շատ հետաքրքիր եւ պայծառ անձնավորություն էր: Ի տարբերություն 90-ականներին հարստացած ռուսաստանցի (եւ մեր) օլիգարխների, նա կրթված եւ զարգացած մարդ էր ու, ամենակարեւորը, հավատարիմ էր իր ազատական համոզմունքներին՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից: Բենդուկիձեն թողել էր բիզնեսը («Ուրալմաշի» սեփականատերն էր) եւ նվիրվել էր Վրաստանում, իսկ այնուհետեւ Ուկրաինայում տնտեսական բարեփոխումներ անցկացնելու գործին:

Ինչո՞ւ հենց այդ երկրներում` հասկանալի է. այդ երկու պետությունների ղեկավարները վճռականություն են հայտնել ստեղծել նոր տիպի տնտեսություն, որը հիմնած կլինի նոր՝ խորհրդայինից տարբերվող քաղաքական եւ հասարակական հարաբերությունների վրա: Ընդ որում, Սահակաշվիլին, իր բոլոր թերություններով հանդերձ, ինձ թվում է, ավելի անկեղծ էր, քան Պորոշենկոն:

Տեսեք, թե ինչ «նախապայման» է առաջարկում Բենդուկիձեն՝ որեւէ երկրում բարեփոխումներ անցկացնելու համար: Նա գրում է՝ «դրա համար պետք է առնվազն երեք հոգի կառավարությունում: Մեկը, որը բոլորին նստեցնելու է (հավանաբար, նկատի ունի՝ ազատազրկելու է բոլոր նրանց, ովքեր խախտելու են օրենքը – Ա.Ա.): Մեկը, որը փոխելու է կարգավորող մեխանիզմները: Մեկը, որն առաջին երկուսին ապահովագրելու է քաղաքականապես»:

Հայաստանում կա՞ն այդ երեք հոգին կառավարության մեջ: Հիմա՝ հաստատ ոչ: Առաջ, 90-ականների առաջին կեսին ունեցել ենք մեկին, որը փորձում էր փոխել կարգավորող մեխանիզմները՝ Հրանտ Բագրատյան: Ինչ մնում է «քաղաքական ապահովագրությանը» եւ հատկապես «նստեցնելուն», ապա այս հարցերում մենք միշտ խնդիրներ են ունեցել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
 Լուսանկարը՝ georgiaonline.ge-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930