Լրահոս
Օրվա լրահոսը

Դդումի մուրաբա՝ ցիտրուսներով եւ կոճապղպեղով

Նոյեմբեր 16,2014 12:30

Այսօր կառաջարկեմ դդումով մուրաբայի բուրավետ եւ շատ համեղ տարբերակ: Այն ձմռան ցուրտ երեկոներին կջերմացնի ձեզ՝ մի բաժակ տաք թեյի հետ:

Անհրաժեշտ մթերքները

ddumi-muraba-1

2 կգ կտրատած եւ կիր դրած դդում (այս օրերին մուրաբա եփելու համար պատրաստ դդում վաճառվում է գրեթե բոլոր սուպերմարկետներում, շուկաներում)
2 կգ շաքարավազ
600 գ ջուր
1 նարինջ
1 կիտրոն (կարելի է վերցնել կես կանաչ եւ կես դեղին կիտրոն)
100 գրամ թարմ կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

Դդումի կտորները լավ լվանալ տաք ջրով, վրան լցնել եռացրած ջուր, թողնել ջրի մեջ կես ժամի չափ:

Շաքարավազն ու ջուրը խառնել, դնել կրակին: Թողնել 10 րոպե եփվի, ավելացնել կտրատած ցիտրուսներն ու կոճապղպեղը: Երբ կրկին կսկսի եփվել, ավելացնել դդումի կտորները: Պարբերաբար տակնուվրա անել, որպեսզի դդումի կտորները հավասարաչափ եփվեն: 15 րոպեից անջատել: Երբ լրիվ սառած լինի՝ մի քանի ժամ հետո, կրկին դնել կրակին, թողնել կրկին 15-20 րոպե եփվի, էլի անջատել, թողնել սառչի: Անել նույն գործողությունը երրորդ անգամ: Ստուգել մուրաբայի պատրաստ լինելը՝ մի կաթիլ օշարակ կաթեցնելով սուրճի ափսեի մեջ, հենց սառչի, մատով կաթիլը բաժանել երկու մասի, եթե առանձին մնա, ուրեմն պատրաստ է: Եթե ոչ՝ մեկ անգամ եւս կրկնել վերը նշված գործողությունը: Երբ պատրաստ լինի՝ կրակից չհանելով՝ լցնել լավ լվացված եւ չորացրած ապակե տարաների մեջ եւ ամուր փակել:

ddumi-muraba-2 ddumi-muraba-3 ddumi-muraba4 ddumi-muraba5

Բարի ախորժակ:

Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ»

15.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930