Ուսանող ֆուտբոլիստների հետ այսօրվա հանդիպումում Երիտասարդ պաշտոնյաների թիմից ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դուբլ գրանցեց:
Ներկա լինելով պատգամավորների մասնակցությամբ նմանատիպ մրցումների մեծ մասին՝ նկատել ենք, որ օրենսդիր մարմնից մարզական միջոցառումներում ակտիվ են հիմնականում ՀՀԿ-ն, Դաշնակցությունը եւ Ժառանգությունը:
Հերթական անգամ հանգստանալու համար պահեստայինների նստարան վերադարձած ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից Aravot.am-ը հետաքրքրվեց, թե նրա կարծիքով ինչի՞ են, ասենք, Հայ Ազգային Կոնգրեսի պատգամավորները պասիվ: Հնարավոր է՝ նրանց տեղյակ չե՞ն պահում: «Մենք իրենց առաջարկում ենք մասնակցել՝ չեն խաղում: Երեւի ավելի կարեւոր գործ ունեն: Դե, իրենցից ո՞վ պետք է խաղա: Լեւոն Տեր-Պետրոսյանը հո չի՞ խաղալու», – պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Նկարում. Էդուարդ Շարմազանովը նշում է իր խփած երկրորդ գոլը: