Այսօր Հայ-սլավոնական համալսարանի մարզադահլիճում ուսանողության եւ երիտասարդության օրվա կապակցությամբ երիտասարդ պաշտոնյաների եւ ուսանողների միջեւ մինի ֆուտբոլի ընկերական հանդիպումով 6:5 հաշվով առավելության հասնելուց հետո ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանն Aravot.am-ին ասաց. «Հաղթեցինք, թերեւս, երիտասարդությանը փորձն ու կազմակերպվածությունը հակադրելով: Մեր թիմում խաղում էին մարդիկ, որոնք երկար ժամանակ խաղացել են ֆուտբոլ եւ սիրում են ֆուտբոլը: Երկրորդ խաղակեսում փորձը գլուխ բարձրացրեց: Ոչինչ, երիտասարդությունը թող հետեւի: Միեւնույն է, ապագան իրենցն է»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ