Քիչ առաջ Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն ավարտեցին 105 կգ քաշայինները:
Հայաստանցի 17-ամյա պատանի Սիմոն Մարտիրոսյանը օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնների հետ մրցակցությունում, երկամարտի 396 (183+213) կիլոգրամով մեծահասակների մեջ գրավեց յոթերորդ տեղը: Բացի դա, մեր մարզիկը հրում վարժությունում բարձրացրեց 183 կգ եւ մեկ կիլոգրամով բարելավեց Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերում իր իսկ սահմանած աշխարհի ռեկորդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ news.xinhuanet.com-ի