Այսօր` «Երիտասարդների կողքին» շարժումը իր առաջին համաժողովից հետո, որը անցկացվեց «Էրեբունի պլազա» հյուրանոցում ՝ կազմակերպել էր երթ:
«Ես մեկն եմ համազգային շարժումից» եւ այլ բովանդակությամբ պաստառներով երիտասարդները Հանրապետության հրապարակից ոտքով քայլեցին մինչեւ Ազատության հրապարակ:
Aravot.am-ի հետ զրույցում շարժման նախագահ Աղվան Պողոսյանը ասաց. «Վճռականությամբ եւ միասնական երթով ցույց ենք տալու, որ երիտասարդությունը, ցանկացած ժամանակ դուրս է գալու փողոց՝ պայքարելու հանուն ժողովրդավար Հայաստանի»: Շարժումը՝ ի թիվս հազարից ավել երիտասարդների, որոշել է միանալ եռյակին՝ խթանելու երկրում բարեփոխումների ընթացքին: «Երիտասարդների կողքին» շարժումը ստեղծվել է համանուն ՀԿ-ի բազային հիմքի վրա, որին միացել են մի շարք ուսանողական խմբեր, ակտիվիստներ: Աղվան Պողոսյանը ասաց, որ միասնական պայքարելու համար են միանալու եռյակին եւ համաժողովրդական շարժմանը:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ